...

Քանի հազար թուրք կա Հայաստանում

Քանի հազար թուրք կա Հայաստանում

«Հայրենիք» կուսակցության անդամ, կես դրույքով իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ով դավաճան նիկոլի կանչով գնաց հրապարակ՝ թուրք է»:

«ՉԻ». Էժան պրծանք. ըստ Բաբայանի՝ ընդամենը մի 15 հազար թուրք է ապրում Երևանում: Մարզերի վերաբերյալ հստակ վիճակագրություն չկա, որովհետև չհասցրեցին գալ Երևան: Երբ Փաշինյանը հաջորդ հանրահավաքը ավելի մանրակրկիտ նախապատրաստի, և մարզերի բնակչությունը նույնպես հնարավորություն ստանա մասնակցելու հանրահավաքին, այդ ժամանակ կիմանանք նաև մարզերում ապրող թուրքերի քանակը: Բայց մոտավորապես մի 50 հազարի կհասնի:

Մնում է հասկանալ, թե ինչ է պատրաստվում անել Բաբայանը, հատկապես իշխանության գալուց հետո: Կարելի է այդ մի քանի տասնյակին արտաքսել, կարելի է գետտո կառուցել, կարելի է ձևակերպել իբրև գերի և շանտաժի ենթարկել Ադրբեջանին ու Թուրքիային: Տարբերակներ շատ կան, մնում է ընտրել օպտիմալը:

Արսեն Բաբայանի հիվանդ մտքերին անդրադառնալու կարիք չէր լինի, եթե հստակ մեսիջ չլիներ, թե ինչ են անելու 17 ուժերը իշխանության գալուց հետո: Սևերի ու սպիտակների չեն բաժանելու: Դեղին ժապավեններ են փակցնելու Նիկոլի կողմնակիցների վրա և սիստեմատիկորեն վերացնելու են: Գտնում եք, որ չափազանցնո՞ւմ ենք, ուրեմն ևս մեկ անգամ կարդացեք Բաբայանի զառանցանքը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1042 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ