...

10-12 միլիոն դրամով դարձավ պետության համար պետքական մարդ

10-12 միլիոն դրամով դարձավ պետության համար պետքական մարդ

Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Իսկական գերագույն գլխավոր հրամանատարը սենց պտի լինի. այլախոհներին փռի ասֆալտին, ծեփի պատերին, երկրի պետքական մարդկանց բանտարկի ու պատերազմի ամենաթեժ պահին կաբինետի աթոռին նստած, իր վարած կործանարար արտաքին քաղաքականության հետևանքով մի քանի հարյուր զոհի պայմաններում զանգահարի զինվորականին»:

«ՉԻ». Ասում են, որ այս իշխանությունը լավ բան չի անում: Ինչպե՞ս թե չի անում: Օրինակ՝ օրեր առաջ որոշվեց, որ Գևորգ Պետրոսյանն այլևս չի մտնի լսարան և իր գիտելիքները չի փոխանցի իրավաբանական ֆակուլտետի ուսանողներին:

Հետաքրքիր է՝ ո՞վ է պետքական մարդը: Չլինի՞ Ծառուկյանը: Լուկաշենկոն արդեն 10 տարի է, ինչ մահաբեր զենք է վաճառում Ադրբեջանին: Բա եթե այդքան պետքական մարդ էր, թող լեզու գտներ Լուկաշենկոյի հետ և Պոլոնեզը չհայտնվեր ահաբեկիչների մոտ:

Անպայման պետք է հայտնվի Առինջի դղյակո՞ւմ, որ փող փոխանցի Հայաստան հիմնադրամին: Ինչ է, բարձի տա՞կ է պահել, որ պետք է գնա և անձամբ տանի հանձնի:

Հայաստանի ամենահարուստ մարդը դեռևս մի դրամ չի վճարել Արցախի համար: Դժվար թե լուրջ ընդունենք այն փաստը, որ «Բարգավաճի» պատգամավորները երեկ հայտարարեցին, թե մեկ ամսվա իրենց աշխատավարձը փոխանցում են հիմադրամին: 10-12 միլիոն դրամ վճարողին չեն կարգում պետության համար կարևոր մարդու կարգավիճակում:

Եվ վերջում, Փաշինյանին քննադատելու համար պետք չէ օգտագործել թշնամու հռետորաբանությունը: Թեպետ ղազագիր ստորագրողը ինքնուրույն չի որոշում՝ ինչ գրել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2816 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ