...

20 տարվա քնից արթնացել են

20 տարվա քնից արթնացել են

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասել է. «ՀՀԿ-ն ամենաշահագրգռված ուժն է, որպեսզի Հոկտեմբերի 27-ը ամբողջությամբ բացահայտվի, մեզնից ավելի շահագրգիռ ուժ չկա»:

«ՉԻ». Բայց շատ հզոր են հանրապետականները: Պարզվում է, մինչև հիմա նրանք 27-ը չբացահայտված են համարում: Եվ ամենաշահագրգռվածն են, որ բացահայտվի:

Ու մեկը չկար, հարցներ, 20 տարի իշխանությունը ձերն է եղել, ի՞նչ եք արել, որ բացահայտեք հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը: Որտե՞ղ է երևացել ձեր շահագրգռվածությունը: Ինչո՞ւ չեք բացահայտել:

Ավելին, Անդրանիկ Մարգարյանի մահից հետո ՀՀԿ-ն իր նախագահ է ընտրել մեկին, որին համարում էին հոկտեմբերի 27-ի գլխավոր պատասխանատուներից մեկը: Ու որի հրաժարականն էր պահանջում նաև Անդրանիկ Մարգարյանը:

Այնպես որ, հանրապետականները պետք է այս հարցում լռեն: 20 տարի նրանք զբաղված են եղել հոկտեմբերի 27-ի գործի ոչ թե բացահայտմամբ, այլ՝ կոծկմամբ: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   8237 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ