Երեքշաբթի 07.07.2020 22:38

Լուր-մեկնաբանություն
07.07.2020 / 22:00
Քաղաքական
07.07.2020 / 21:00
Լուր-մեկնաբանություն
07.07.2020 / 20:30
Քաղաքական
07.07.2020 / 20:00
Հարցազրույց
07.07.2020 / 19:00
Լուր-մեկնաբանություն
07.07.2020 / 17:30
20.11.2019   10:00
2695

400 000 դոլար տրվել է մի ընկերության, որը չի տվել պողպատյա ապացույց


Երեկ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում իշխանական մի քանի պատգամավորներ հանդիպել են բնակիչների հետ և խոսել Ամուլսարի հարցից:

Քննարկման մասնակից բնակիչները «ՉԻ»-ին փոխանցեցին, որ կոնկրետ առաջարկ պատգամավորները չեն ներկայացրել և ոչ էլ համոզել են ճանապարհը բացել, պարզապես ներկայացրել են, թե մինչև այժմ կառավարությունն ինչ է արել:

Այդուհանդերձ,  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը նշում է, որ իշխանությունն արդեն պետք է շատ կոնկրետ քայլերով և գործողություններով բնակիչներին ասեր, թե ինչ է պատրաստվում անել: 

Կառավարությունը հայտարարում է, որ Ամուլսարը շահագործելու մասին որոշում չի ընդունել՝ այս պահին շահագործման և չշահագործման տարբերակները հավասարազոր են: Իսկ կառավարության ղեկավարն էլ հորդորել էր բնակիչներին բացել հանք տանող ճաանապահը: Բնապահպանի կարծիքով՝ կառավարությունը հարցի վերաբերյալ ունի հստակ դիրքորոշում, թեև այսօր իշխանության որոշ ներկայացուցիչներ հակառակն են համոզում:

«Իմ գնահատմամբ՝ կառավարության առնվազն որոշում կայացնող խմբակն ունի շատ հստակ դիրքորոշում Ամուլսարի հարցով և այդ մասին արդեն արտահայտվել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, վարչապետ Փաշինյանը, Էկոնոմիկայի նախարարը: Կառավարության այն բլոկը, որը կարգավորում է Ամուլսարի և հանքարդյունաբերության վերաբերյալ հարցերը, ունեն հստակ արտահայտված դիրքորոշում: Դրանից հետո մարդկանց ո՞նց համոզես, որ դա այդպես չէ, դեռ ոչինչ որոշված չէ, առավել ևս, երբ որևէ փաստարկ չես ներկայացնում տեսակետդ հիմնավորելու համար»,- նշեց նա:

Իմ քայլի պատգամավորներից մեկի տեսակետի համաձայն, երբ ունենան պողպատյա ապացույցներ, այն ժամանակ էլ կկարողանան Ամուլսարի հարցով հստակ դիրքորոշում արտահայտել:

«Հիմա Էլարդի փորձաքննության եզրակացությունը իրենց համար պոպատյա չէ՝ թեև պետք է լիներ: Իմաստը պետական բյուջեից 400 000 դոլար տրամադրելը, հենց պողպատյա ապացույցներ ձեռք բերելն էր: Եթե հիմա չունենք, նշանակում է՝ ինչ-որ բան այդ գործընթացում ձախողվել է: Հարց է առաջանում՝ ինչու պողպատյա ապացույցները ձեռք չբերվեցին»,- հարց է հնչեցնում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավարը:

Իսկ,  ըստ նրա, նոր փորձաքննություն իրականացնելու հարցն առկախված է, որովհետև պետք է պետությունը ուժը կորցրած ճանաչի առկա փորձաքննությունը, հետո հարց կառաջանա նոր ՇՄԱԳ ընկերությունը կներկայացնի, թե՝ ոչ:

«Էլարդի, մյուս գերատեսչությունների կողմից ներկայացված փաստերը բավարար են արդյոք այդ փորձաքննական արդյունքներն ուժը կորցրած ճանաչել: Եթե այո, ապա որ մարմինն այն պետք է իրականացնի, իսկ պատկան մարմինները հարցն իրար վրա են գցում, ոչ ոք չի ուզում դրա պատասխանատվության տակ մտնել՝ Շրջակա միջավայրի նախարարությունը գցում է տեսչական մարմնի վրա, վերջինս էլ՝ նախարարության, հետո բոլորը միասին՝ Քննչական կոմիտեի, իսկ ՔԿ-ում էլ առկախված մնում է»,- շեշտում է բնապահպանը:

Իսկ ինչո՞ւ պետությունը ձեռք չբերեց պողպատյա ապացույցներ: Այս հարցի վերաբերյալ Արթուր Գրիգորյանը պատասախանում է, որ Ամուլսարի հարցում կառավարությունում իրականացվել է կոռուպցիոն պրոցես:

«Ամբողջ գործընթացը կազմակերպվել է այնպես, որ մենք ունենանք այսօրվա անորոշ իրավիճակը: Անորոշության պատճան այն է, որ ընկերության ընտրությունը կատարվել է փակ, առանց մրցույթ հայտարարելու, այդ ընտրության արդյունքում ձևավորվել է տեխնիկական առաջադրանքը, անհասկանալի է, թե ինչու է այդպես ձևակերպվել: Նիկոլ Փաշինյանի արտահայտած դիրքորոշումն այն էր, որ մեզ պետք են մեր ունեցած փաստերը էկոլոգիական վիճակի, ջրերի վերաբերյալ: Իսկ այդ փաստերը մենք կարող էինք ձեռք բերել միայն, եթե իրակացվեր դաշտային ուսումնասիրություն, իսկ էլարդը դա չի արել: Չի պահպանվել գնումների մասին օրենքը: 400 000 դոլար տրամադրվել է մի ընկերության, որը մեզ էլ ավելի է խճճել և գործող համակարգը չի համարում, որ տրվել է պողպատյա ապացույց: Ես կարծում եմ, որ այդ ամբողջ պրոցեսը կոռուպցիոն սխեմայի մաս է կազմում»,- եզրափակեց նա:

Մանյա Պողոսյան



Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 Պիտակներ

         Մանյա Պողոսյան, Ամուլսար


››› Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը
››› Իշխելու թշվառությունն ու փառքի արվեստը
››› Անասնաֆերմա՝ Նարեկ Սարգսյանից Նիկոլ Փաշինյանին... Տիգրան Ավինյանին էլ
››› Մերժվածների ջղակծկումների և վարչապետի ձախողումների արանքում
››› Ո՞վ է եղել իրական դավաճանը
››› Երբ թիրախավորվում է լռությունը
››› Ինչո՞ւ են զինվորները զոհվում Ղարաբաղում և ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Ատելության խոսքը, ամբոխահաճությունը և տրամաբանությունը
››› Տաշիրյան սարդոստայն
››› Գործող Սահմանադրությունը կարող է ոչնչացնել հեղափոխությունը
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված


Տիկին կոշկակարը




































Ստոպ-կադր
Ստոպ-կադր
04.07.2020 / 463












«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
04.07.2020 / 351