...

7 երգ՝ պարտության մասին

7 երգ՝ պարտության մասին

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը` անդրադառնալով ՏԻՄ ընտրություններում Գյումրիում ՔՊ-ի կրած պարտությանը, ասել է. ««Դա սպասելի չէր, զարմանալի էր նման ցածր թվով մասնակցությունը: Ընտրությունների նման ելքը կապում եմ դրա հետ»:

«ՉԻ». Հայտնի թաթար-մոզամբիկյան խոսք կա. «Պարտվողը 7 երգ գիտի, 7-ն էլ՝ մասնակցության ցածր թվի մասին»:

Հիշում եք երևի, թե խորհրդարանական ընտրություններից հետո քոչարյանականներն ինչպես էին բացատրում իրենց ամոթալի պարտությունը: Թե բա՝ մասնակցության թիվը փոքր էր, ընտրություններին քաղաքացիների մեծամասնությունը չգնաց: Նույնիսկ ինչ-որ թվաբանական խաղուպար էին անում, որ այսքանից այսքան տոկոսն է մասնակցել, դրանից այսքան տոկոսն է ընտրել ՔՊ-ին, իսկ դա բոլոր ընտրողների մի 30-40 տոկոսն էլ չի անում, ուրեմն՝ ՔՊ-ն չի վայելում երկրի քաղաքացիների մեծամասնության վստահությունը: Այ, որ մասնակցության տոկոսը բարձր լիներ, Քոչարյանը կկրեր:

Հիմա նույնը ՔՊ-ն է ասում: Մենք հաղթելու էինք, եթե մարդիկ գնային ընտրությունների: Մենակ այդ պատճառով: Դե հա, ուրիշ ի՞նչ պատճառ կարող է լինել: Ընտիր իշխանություններ են, Հայաստանը տանում են դեպի ինչ-որ ապագա: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   724 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ