...

Ա՜յ, էս ուրիշ բան

Ա՜յ, էս ուրիշ բան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին, ՀՀ ԱԳՆ-ին գումար հատկացնելու մասին հարցի քննարկման ժամանակ ասել է. 

«Մենք բոլոր երկրներում պետք է ունենանք պատշաճ դեսպանատներ: Այո՛, ՀՀ-ն Լոնդոնում 17 մլն ֆունտ ստերլինգով առնում է դեսպանատուն, որը ՀՀ սեփականությունն է ու էդպիսին լինելու է: Մեկ-երկու բացառությամբ, ոչ մի տեղ ՀՀ դեսպանատուն չեմ տեսել, որ նայեմ, ասեմ՝ ա՜յ, ՀՀ դեսպանատունն է»:

«ՉԻ». Մենք էլ ասում ենք՝ էս մեր վիճակն ինչի՞ է այսքան ծանր, էս ի՞նչ լարված դրություն է սահմաններում, ինչի՞ են թուրքերն ու ադրբեջանցիները կատաղել:

Դու մի ասա, նորմալ դեսպանատներ չունենք: Ադրբեջանցիները, օրինակ, որ տեսնեն, թե ինչ 17 միլիոն ֆունտանոց դեսպանատուն ունենք Լոնդոնում, կմտածեն՝ այ մարդ, սրանք շատ յամանն են, թե որ դեսպանատան համար էսքան փող ունեն ծախսելու, ուրեմն պետք է հեռու մնալ սրանցից:

Ամենակարևոր հարցն էր: Մենք էլ էնքան փող ունենք, որ ծախսելու տեղ ենք ման գալիս: 

Բայց մենակ Լոնդոնը քիչ է: Պետք է մի հատ կարգին դեսպանատուն գնել Դուբայում, ցանկալի է Բուրջ Հալիֆի պենտհաուսում: Դա որ անենք, միջազգային հանրությունը այնպիսի ակնածանքով ու հարգանքով կսկսի մեզ վերաբերվել, կասեն՝ ա՜յ, էս երկիր է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   359 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ