...

ԱԱԾ-ն քնած չի

ԱԱԾ-ն քնած չի

ԱԱԾ-ն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը անձնական բժիշկ տրամադրել նաև Ազգային ժողովի նախագահին։

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայումս օրենքի ուժով Հանրապետության նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ՝ նման երաշխիք նախատեսված չէ Ազգային ժողովի նախագահի համար, առաջարկվում է ընդլայնել նշված երաշխիքի ծավալը... և այն տարածել նաև Ազգային ժողովի նախագահի վրա»,- նշվում է նախագծում:

«ՉԻ». Ամենաշատը սպանեց հետևյալ արտահայտությունը՝ «անհասկանալի տրամաբանությամբ»: Արդեն գեղարվեստական համեմունքներով են իրավական նախագծերը ներկայացնում: Մի քիչ էլ զոռ տան երևակայությանը, կարող են նախագծում գրել. «Էդ ինչո՞վ է ԱԺ նախագահը պակաս նախագահից ու վարչապետից», կամ՝ «Երբ արեգակը դուրս է գալիս, նրա ճառագայթները լուսավորում են ԱԺ նախագահի միտքը»: 

Հետո էլ ասում են՝ մեր ԱԱԾ-ն անգործ է մնացել, բան չի անում: Օրուգիշեր մտածում է Ալեն Սիմոնյանի առողջությունը պահպանելու մասին: Չկա առողջ պետականություն՝ առանց առողջ Ալեն Սիմոնյանի: Ավելին, ԱԱԾ-ն պետք է առաջարկի նաև ԱԺ նախագահին անձնական վարսավիր, դռնապահ, մազերը ֆենող, մատուցող հատկացնել: Որպեսզի մարդը կարողանա կենտրոնանալ բացառապես ազգաշինական գործերի վրա: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1197 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ