...

Աղբյուրին կթողնեք առանց հոնորարի

Աղբյուրին կթողնեք առանց հոնորարի

«Հրապարակ» թերթը երեկ երեկոյան գրել է. «Մեր աղբյուրներով, հայկական կողմը կրակոցների մասին հայտնել է ռուսական կողմին: Վերջինս առաջարկել է մի քանի նռնականետ վերցնել, խումբ ուղարկել և այդ ադրբեջանական դիրքը հավասարեցնել հողին: Սակայն Հայաստանից չեն թույլատրել նման գործողություն իրականացնել: Մեր բանակին թույլատրված է միայն ավտոմատներով պատասխանել»:

«ՉԻ». Մեր աղբյուրներով էլ՝ «Հրապարակ» թերթի աղբյուրը ռուս խաղաղապահ զորքերում ծառայող մի հարբեցող է: 

Մի ամիս առաջ էլ նույն աղբյուրը «Հրապարակ» թերթին վստահեցրել էր, թե իբր ռուսական խաղաղապահների ղեկավար Մուրադովը նյարդայնացել է և ձորն է նետել ադրբեջանական տեխնիկան: Այս լուսավոր դարում, երբ յուրաքանչյուրի ձեռքում երկու տեսախցիկ կա, ոչ մեկը չէր արձանագրել այդ սենսացիոն դեպքը:

Ռուսաստանը խիստ շահագրգռված է, որ հրադադարը պահպանվի, հատկապես՝ Արցախում: Ռուսաստանը Արցախում լայնամասշտաբ պատերազմի վերսկսում չի ցանկանա: Այդ մասին են վկայում Ռուսաստանի պաշտոնյաների ցանկացած հայտարարություն և դրանցում առկա ենթատեքստերը:

Ուստի «Հրապարակ» թերթը ճիշտ կանի՝ այս անգամ առանց հոնորարի թողնի աղբյուրին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   570 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ