Չորեքշաբթի 08.04.2020 23:43

Քաղաքական
08.04.2020 / 21:30
Լուր-մեկնաբանություն
08.04.2020 / 21:00
Լուր-մեկնաբանություն
08.04.2020 / 20:30
Քաղաքական
08.04.2020 / 18:00
Լուր-մեկնաբանություն
08.04.2020 / 17:00
09.02.2020   23:00
7190

ԱԺՄ նախագահը հերթական անգամ «ծակվեց»


Հոկտեմբերի 27-ից անցել է ուղիղ երեք տարի: Ու այսօր, խայտառակ այդ ոճրագործությունից երեք տարի անց, պարզապես հետաքրքիր էր՝ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը շարունակո՞ւմ է Նաիրի Հունանյանին ու նրա շայկային համարել ֆանատիկներ, ինչպես 99-ի հոկտեմբերի 28-ին: Եվ ընդհանրապես, այսօր ՀՀ նախագահի պաշտոնին հավակնող այդ այրը երբևէ տալո՞ւ է հոկտեմբերի 27-ի գնահատականը, որ նրա ընտրողներն իմանան, թե, ի վերջո, ըստ իրենց թեկնածուի, ի՞նչ էր հոկտեմբերի 27-ը՝ պետական հեղաշրջո՞ւմ, թե՞ ռոմանտիկների խրախճանք: 

Ի դեպ, ոմանք մտածում էին, թե այսօր, երբ ԱԺՄ նախագահը սպանված վարչապետի եղբոր հետ նույն ընդդիմադիր միավորման մեջ է, նա, գոնե կոռեկտությունից ելնելով, ձեռնպահ կմնար Նաիրի Հունանյանին վերստին ֆանատիկ որակելուց: Այդ շատերը, պարզվեց, սխալվում են. օրերս Մամուլի ազգային ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ Վազգեն Մանուկյանը պնդեց այն, ինչ ասել էր 99-ի հոկտեմբերի 28-ին. նա հայտարարեց, թե վստահ է, որ Նաիրի Հունանյանը և նրա հետ նաև մնացած չորսը ֆանատիկներ են, և ութ մարդու սպանությունը կատարել են՝ վստահ լինելով, որ լավ ու դրական գործ են անում երկրի համար: Ի դեպ, Վազգեն Մանուկյանը նաև որոշեց մեր բոլորի անունից ևս հանդես գալ, ու հայտարարեց, թե որևէ մեկը չի կասկածում, որ Նաիրին ֆանատիկ է: Ի դեպ, եթե ԱԺՄ նախագահն այդքան վստահ է, որ Հայաստանում չկա մարդ, որը կասկածի տակ առնի Հունանյան եղբայրների ֆանատիկ լինելու հանգամանքը, ինչո՞ւ չի դիմում ՀՀ գլխավոր դատախազին ու չի պահանջում դադարեցնել 27-ի գործից անջատված՝ կազմակերպիչների մասով քննությունը, և հանդուրժում է, որ զինդատախազության քննիչները, պետության փողերը վատնելով, տարբեր գործուղումների մեկնեն: 

Այսպիսով, Վազգեն Մանուկյանի համար 27-ի ոճրագործները այսօր ևս, ոճրագործությունից երեք տարի անց, ֆանատիկներ են: 

Ի դեպ, երբ ուսումնասիրում ես 27-ի գործով անցնող գործակալ Հարություն Գրիգորյանի՝ Շեյթանի գործակալական ցուցմունքները, այնտեղ քանիցս կարելի է հանդիպել Վազգեն Մանուկյանի անվանը: Մասնավորապես, Շեյթանի 1999թ. դեկտեմբերի 15-ի գործակալական ցուցմունքում, որը «գաղտնի-անձամբ» մակագրությամբ ուղարկվել է ՀՀ ՆԳ նախարարին և զինդատախազին, ասված է. «Կալանավոր Մ. Մովսիսյանն ինձ պատմել է, որ քննության ժամանակ իրեն քննիչները արդեն սկսել են առաջադրել չնախատեսված հարցադրումներ և փաստեր: Մովսիսյանն ասել է, որ եթե շարունակվի այսպես ընթանալ քննությունը, ապա հարկավոր է իր դատապաշտպան Կրոմվել Գրիգորյանին ուղարկել Վազգեն Մանուկյանի մոտ: Վ. Մանուկյանը կարող է այս իրավիճակը մեկնաբանել Մուշեղի համար դրական կարգով»: Իսկ մեկ այլ զեկուցագրում, նույն Շեյթանը, 27-ի գործով անցնող մեկ այլ կալանավորի՝ Էդիկ Գրիգորյանի հետ զրույցից հետո զեկուցում է. «Կալանավոր Էդիկ Գրիգորյանն ասաց, որ Նաիրի Հունանյանից իմացել է, որ վերջինս հաճախակի հանդիպումներ է ունեցել Վազգեն Մանուկյանի հետ, այդ թվում՝ նաև իր ընկեր Ալիկի հետ միասին»: 

Այսպիսով, ըստ գործակալ Շեյթանի զեկուցագրերի, Նաիրի Հունանյանը բազմիցս ոչ միայն հանդիպել է ԱԺՄ նախագահի հետ, այլև, ըստ Մուշեղ Մովսիսյանի խոստովանությունների, որ նա արել է Շեյթանի մոտ, Վազգեն Մանուկյանը նախապես խոստացել է հնարավոր օժանդակություն ցուցաբերել Մուշեղ Մովսիսյանին: Ու եթե համադրում ենք վերոնշյալ փաստերը, ինչպես նաև Վազգեն Մանուկյանի անթաքույց բարձր տրամադրությունը 99-ի հոկտեմբերի 28-ին, ապա բնավ էլ տարօրինակ չի թվում, որ վերջինս համառորեն շարունակում է պնդել, թե Նաիրի Հունանյանը ֆանատիկ է: Եթե նա համարձակվի այլ բան ասել, ավելին` հայտարարի, թե կողմ է նրանց մահապատժի ենթարկելուն, որևէ երաշխիք չկա, որ Նաիրին որոշ, ԱԺՄ նախագահի համար խիստ անցանկալի բաներ չի հիշեցնի վերջինիս: Ուստի, «շառից հեռու» տարբերակով, ասուլիսի ժամանակ Վազգեն Մանուկյանը պնդեց իր դիրքորոշումը, թե 27-ի ոճրագործներին չպետք է գնդակահարել: 

Իսկ ընդհանրապես, ԱԺՄ նախագահի նշյալ ասուլիսն ընդդիմադիր քաղաքական գործչի համար, որը պահանջում է Քոչարյանի հրաժարականը և ավելին՝ ցանկանում է նստել նրա տեղը, առնվազն տարօրինակ էր: Նախ, ԱԺՄ նախագահը շատ լուրջ կասկածներ հայտնեց, թե ընդդիմությունը կկարողանա ընտրությունների գնալ միասնական թեկնածուով, այնուհետև հայտարարեց, թե Ռոբերտ Քոչարյանի շանսերը շատ բարձր են և նրա դեմ ընդամենն ընդդիմության փոշիացած քաղաքական դաշտն է: Դա էլ քիչ էր, փառաբանեց ՊՆ նախարարի կազմակերպչական հատկությունները, ասելով, որ Քոչարյանը շատ ճիշտ ընտրություն է կատարել՝ նրան նշանակելով իր նախընտրական շտաբի պետը: 

Ու այսքանից հետո, շարքային ՀՀ ցանկացած քաղաքացու կողմից առնվազն անլուրջ կլինի չհասկանալը, որ ԱԺՄ նախագահն ընդամենը քոչարյանական ամենահիմնավոր «պադստավկան» է: Կամ՝ ականը. ինչպես կուզեք: 

Ս. ԱՎԵՏՅԱՆ 

No 251 (ինտերնետային No411), դեկտեմբերի 3, 2002 թ.



 Պիտակներ

         Ռոբերտ Քոչարյան, Մուշեղ Մովսիսյան, Վազգեն Մանուկյան, Էդիկ Գրիգորյան, Հարություն Գրիգորյան, Նաիրի Հունանյան


Գովազդ
››› Ինչո՞ւ են զինվորները զոհվում Ղարաբաղում և ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Ատելության խոսքը, ամբոխահաճությունը և տրամաբանությունը
››› Տաշիրյան սարդոստայն
››› Գործող Սահմանադրությունը կարող է ոչնչացնել հեղափոխությունը
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված


Պրոֆեսիոնալը
Պրոֆեսիոնալը
03.04.2020 / 2675













«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
05.04.2020 / 1234
















«Թավշյա յոնջա»
«Թավշյա յոնջա»
03.04.2020 / 836














Նեղ օրերի ՊԵԿ-ը
Նեղ օրերի ՊԵԿ-ը
05.04.2020 / 711



В ритме «ЧИ»
В ритме «ЧИ»
05.04.2020 / 695


Գեղամյան - 2020
Գեղամյան - 2020
03.04.2020 / 667