Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը 24News-ի հետ հարցազրույցում հայտարարել է. «Ես կարող եմ Փաշինյանին փոխարինել, դիպլոմատիայի աշխարհի չեմպիոն եմ»:
«ՉԻ». Հայկական թագի համար պայքարի սեզոնը կարելի է համարել բացված: Ինչպես ռուսական կայսրության թագի համար պայքարում, այստեղ էլ հավակնորդների մտավոր, կրթական ունակություններն ամենավերջին տեղում են լինելու:
Քեոսայանի հայտնի ֆիլմում մեկը երկու հիմնական թեկնածուների մասին հարցնում է՝ լավ, ուրիշ թեկնածուներ չկայի՞ն, ախր սրանք վերջացած ապուշներ են: Ինչին մսյե Դյուկը պատասխանում է՝ նրանք հավատում են իրենց դերին: Դերասանը միշտ լավն է, եթե հավատում է իր դերին:
Հիմա առաջինն իրեն հավակնորդ է հայտարարել Արա Աբրահամյանը: Պետք է փիլոսոփայորեն մոտենալ նրա նկրտումներին: Ինքը հավատում է, որ աշխարհի չեմպիոն է. դիպլոմատիայի, բարձր տեխնոլոգիաների, բիոքիմիայի... Լավ դերասան է: