...

Խեղճ մարդուն քցել են

Խեղճ մարդուն քցել են

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ասել է. «Մալիշկայի կեսն իմ բարեկամներն են, 1000-ներով փող եմ բաժանում, բայց ընտրությանը 40 ձայն տվեցին»:

«ՉԻ». Դե, անաղուհաց մարդիկ են, պրն Աբրահամյան: Չեն հասկանում, որ ընտրությունների ժամանակ պետք է ձայն տալ նրան, ով փող է տալիս, ոչ թե նրան, ում իրենք համակրում են, կամ ում գաղափարները հավանում են:

Դրա համար ալամ աշխարհի հայերի նախագահին խորհուրդ ենք տալիս այնպիսի երկրում մասնակցել ընտրությունների, որտեղ փող բաժանելը ձայներ կբերի: Հիմա մի քիչ խառը վիճակ է, չենք կարող ասել՝ կոնկրետ որ երկրում և կոնկրետ ինչ վալյուտայով. գիտեք՝ հիմա դոլարին շատ տեղերում թարս-թարս են նայում, ռուբլի էլ բաժանես, կարող է տփեն: Խախանդվի, մի բան կմտածենք:

Մեկ-մեկ ռուսները սրտնեղում են, թե հիմա ամբողջ աշխարհում հակառուսական հիստերիա և հակաքարոզչություն է գնում: Ամբողջ աշխարհը չգիտենք, բայց Հայաստանում դրա կարիքը չկա. երեկ ՌԴ դեսպանատան առջև ակցիա անող պըլը-պուղիները, էսօր՝ էս մեր ընկերը, տեղով հակաքարոզչություն են: Ասեք՝ քիչ խոսեն ու մեյդանում հայտնվեն:

Հ.Գ. Ամենահետաքրքիրն այն է, որ լրագրողներից մեկը ուղղեց Արա Աբրահամյանին՝ ասելով, որ ոչ թե 40, այլ 37 ձայն են տվել Մալիշկայում: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2789 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ