...

Ֆիլոսը խառնվել է իրար

Ֆիլոսը խառնվել է իրար

«Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանն ասել է. «Ես Ռուսաստանում ապրում եմ, Ռուսաստանն իմ հայրենիքն է: Հայաստանն իմ ծննդավայրն է, էլի իմ հայրենիքն է, բայց Ռուսաստանն ավելի հարազատ է»:

«ՉԻ». Իսկ կարո՞ղ է Ճապոնիան ու Տանզանիան էլ են Արա Աբրահամյանին ավելի հարազատ, քան Հայաստանը: Ի՞նչ իմանաս: Մարդը հայրենիքների հարցում մի քիչ խառնվել է, լավ չի ջոկում:

Ձեզ ավելին ասենք՝ Ռուսաստանն Արա Աբրահամյանի համար ավելի հայրենիքոտ է, բայց ընտրությունների ժամանակ Հայաստանն է նրա համար դառնում հայրենիք: Սաղ կյանքը Ռուսաստանում է ապրում, դե, հայրենիք տեղ է, ինչքան չլինի, բայց հենց Հայաստանում ընտրություններ են լինում, ասում է՝ սպասեք, էս մասով ես հայրենիք ունեմ, բայց մենակ ընտրությունների ժամանակ, հանկարծ ուրիշ բան չմտածեք:

Չնայած, ռուսներն էլ առանձնապես ոգևորված չեն նման քաղաքացի ունենալով, մինչև հիմա ռուսերեն խոսել չգիտի: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   557 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ