...

Դարի հանդիպումը

Դարի հանդիպումը

«Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը ՌԴ կատարած այցի ժամանակ հանդիպում է ունեցել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ։

Զրույցի ընթացքում քննարկվել են Հայկական հարցին ու Հայաստանի անվտանգության համակարգին առնչվող խնդիրները։ 

«ՉԻ». Միանգամից ասենք, որ հաղորդագրության մեջ նշված չէ, որ հանդիպումը կիսատ է մնացել: Երբ զրուցակիցները Հայկական հարցից հետո անցել են տարածաշրջանային խնդիրների քննարկմանը, այ, այդտեղ արդեն թարգմանչին ինֆարկտ է խփել: 

Խեղճ թարգմանիչն այլևս չի կարողացել վերծանել զրուցակիցների մտքերը: Աշխատանքային նման ծանր պայմաններին սիրտը չի դիմացել: Նույնիսկ ԿԳԲ-ն ու բրիտանական Մի-6-ն ի վիճակի չեն վերծանել, թե այս մարդիկ ինչ են խոսում, որ լեզվով, ուր մնաց՝ թարգմանիչը:

Իսկ եթե լինի նաև այս երկու հզոր դեմքերի զրույցի տեսանյութը, ապա այն դիտումների ռեկորդ կխփի՝ մոռացության տալով Comedy Club-ին:


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3163 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ