...

Աման, Նառա, չկատաղես

Աման, Նառա, չկատաղես

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Մեղրիի նախկին համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մխիթար Զաքարյանի հարցազրույցին, որտեղ վերջինս ներողություն է խնդրում, որ վարչապետի, նրա տիկնոջ հասցեին վիրավորական արտահայտություններ է ասել, գրել է. «Այս անձը պատգամավոր է։ Նա ահավոր, դաժանագույն, մի այլ ձևի արմատական ընդդիմության ներկայացուցիչ է։ Էն ընդդիմության, որի գալով Ալիևը պիտի բռնվեր ու փամփերս հագներ։ 

Սա այս անձի այս «ստիլի» ներողությունների շարքից ընդամենը մեկն է։ 

Դիմում եմ իմ նախկին խմբագիր Նիկոլին՝ ներիր նրան, 6 րոպեում հազար դոզա ներողությունը արժանի է մեծ ողորմածության և ներումի։ Իսկ «Հայաստան» դաշինքը, եթե համաձայն չէ «ներողությունների» այս լավայի հետ, պիտի վերցնի իր տված մանդատը այս սուբյեկտի ձեռքից»:

«ՉԻ». Վըըը: Աման, Նառա, չկատաղես: Բայց իսկապես հետաքրքիր է, թե Նաիրա Զոհրաբյանն ինչի՞ց է այսպես փրփրել: Տեղը չի գտնում: 

Նախապատմությունը հետևյալն է. պատերազմից հետո Փաշինյանը գնացել էր Սյունիք, այնտեղ նրա հասցեին հայհոյանքներ, վիրավորանքներ և քննադատական վանկարկումներ էին արել, այդ թվում՝ նրա տիկնոջ հասցեին, հետո Մխիթար Զաքարյանին ձերբակալեցին դրա շրջանակներում, հետո ազատ արձակեցին, հետո նա «Հայաստան» դաշինքով պատգամավոր դարձավ, հետո ներողություն խնդրեց, որ վիրավորական բաներ են ասվել Փաշինյանի ու տիկնոջ հասցեին... причем тут Նաիրա Զոհրաբյանը?

Գուցե վերջապես հասկացե՞լ է, թե ինչ աստիճանի արմատական ընդդիմություն է «Հայաստան» դաշինքը: Այնքան արմատական, որ հայրենիք փրկելու գործը կապում է եղանակային պայմանների հետ: Թե՞ ուղղակի գտնում է, որ հայհոյելը, մարդկանց ընտանիքի հասցեին վիրավորական արտահայտություններ անելը ամենաճիշտ բանն է, և դրանից «սուխոյ ատկազ» կանգնելը դավաճանության պես մի բան է: 

Ավել բան էս կինոների վերաբերյալ չենք գրում. վերջը, այսօր Սբ. Վալենտինի օրն է: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2735 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ