...

Անասնաֆերման ու 70 գլուխ հանրապետականները

Անասնաֆերման ու 70 գլուխ հանրապետականները

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքան իր էջում անդրադառնալով բհկական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի աղմկահարույց տեսանյութին, գրել է.

«Երեկվանից իշխանական ագիտպրոպը, ամենայն հավանականությամբ՝ ԱԱԾ-ի պասով, ծնել է մի տեսանյութ, որում Նաիրա Զոհրաբյանը վիրավորական արտահայտություններ է անում մեր հասցեին:

Մե փնթի խինդ, մե գոջիական վժժոց: Նաիրա Զոհրաբյանը երեկ երեկոյան իր էջում տվեց իր բացատրությունը, որը, բոլոր խնդիրներով հանդերձ, ես անձամբ ընդունեցի»:

«ՉԻ». Օրուելը ղալաթ է արել, թե կկարողանար այսպիսի սյուժե մտցնել իր «Անասնաֆերմայի» մեջ: Նաիրա Զոհրաբյանը դեռևս 2016-ին մի խումբ մարդկանց հետ հանդիպման ժամանակ հայտարարում է, թե 11 տարի խորհրդարանում աշխատել է 70 գլուխ հանրապետական անասունների հետ՝ իրենց անասուն պապաների հետ, Աշոտյանն ասում է՝ սա ԱԱԾ-ի ծնած տեսանյութն է:

Դե, եթե սա ԱԱԾ-ի ծնած տեսանյութն է եղել, 2016-ին ԱԱԾ-ն ձերն է եղել, գնացեք, իրենցից հաշիվ պահանջեք, թե ինչու եք նման տեսանյութ ծնել: Նաիրա Զոհրաբյանը խոսել է ձեր օրոք, դա նկարահանվել է ձեր օրոք, խոսել է ձեր մասին, ներկայիս իշխանությունն ի՞նչ անի, որ դուք ժամանակին այդպես իրար ջերմ «սիրել» եք:

Բայց ամենաուժեղը այն է, որ Նաիրա Զոհրաբյանը ՀՀԿ խմբակցությունը համարել է 70 գլուխ անասունից բաղկացած հոտ, Աշոտյանն ասում է՝ հա լավ, ոչինչ, ընդունում եմ: Լավ եք անում, ախպեր ջան, ընդունեք: 

Այս նյութին կցում ենք տեսանյութ: Չէ, չէ, Նաիրա Զոհրաբյանի ելույթը չի, այլ մի դրվագ ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերություններից: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3324 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ