...

Աներձագը չպետք է այդքան կատեգորիկ լինի

Աներձագը չպետք է այդքան կատեգորիկ լինի

«Այո, Կամերայինը մեռնող թատրոն է, հիշում եմ՝ երբ այդտեղ էի աշխատում, 1 ներկայացման համար գրեթե 1 տարի պահանջվեց»,- «Հայկական ժամանակ» թերթի հետ զրույցում այսպես է պատասխանել Կամերային թատրոնը Պարոնյանի թատրոնի հետ միավորելու վերաբերյալ հարցին ԱԺ պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը:

«ՉԻ». Եթե այդպես է, ուրեմն ոչ թե պետք է միավորել, այլ ընդհանրապես վերացնել Կամերային թատրոնը. ի՞նչ է նշանակում մեկ տարի պատրաստվել ներկայացմանը:

Բայց մյուս կողմից Հրաչյան չպետք է այսքան կատեգորիկ լինի: Եթե նույն չափորոշիչներով դատեն խորհրդարանի գործունեությունը, ապա վարչապետի աներձագը կկորցնի աշխատանքը և կվերադառնա «Հայկական Ժամանակ» օրաթերթ:

3 տարի աշխատեցին, սահմանադրությունը չկարողացան փոխել, Ընտրական օրենսգրքում միայն կոսմետիկ փոփոխություններ կարողացան անել, կուսակցությունների մասին օրենքին ընդհանրապես չհասան: Հիմա ճիշտ չի՞ լինի, եթե Կամերային թատրոնի դերասաններից մեկը հայտարարի, որ խորհրդարանը պետք է օպտիմալացնել և միավորել Արդարադատության նախարարության հետ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   844 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ