...

Անգամ «Պերսիլը» այլևս չի օգնի Բալասանյանին

Անգամ «Պերսիլը» այլևս չի օգնի Բալասանյանին

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Ցեղասպանությունից ավելի մեծ, սարսափելի լաքյա (բիծ) ա թողել մեր ազգի վրա»,- նման հայտարարությամբ է հանդես եկել Վիտալի Բալասանյանը «Հայելի» հաղորդման շրջանակներում:

«ՉԻ». Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ Բալասանյանը հասել է հատակին, բայց հաջորդ պահին նա անում է ևս մեկ հայտարարություն ու պարզվում է, որ ընկնելու էլի տեղ ունի:

20 տարի բոլոր նրանք, ովքեր Քոչարյանին ու Սարգսյանին քննադատելու համար օգտագործել են թուրք որակումը, արժանացել են ընդդիմության և հասարակության քննադատությանը: Արժանացել են նման քննադատության, քանի որ մեկ բան է պայքարել նրանց կառուցած ռեժիմների դեմ, մեկ այլ բան՝ վիրավորել այնպիսի բառապաշարով, որով ժամանակին եղեռն իրականացրած թուրքերը վիրավորում էին հայերին:

Հիմա, Բալասանյանը ժողովրդի քվեով ընտրված ղեկավարին, որ մեծացնում է բանակի սպառազինությունները, էապես բարելավել է զինվորներին մատուցվող սնունդը, անվանում է ավելի սարսափելի լաքյա, քան Թալեաթն է, Էնվերը կամ Ջեմալը:

Այ սա իրական բիծ է, որն այլևս երբեք չի մաքրվելու Բալասանյանի վրայից, եթե անգամ Քոչարյան կրտսերը մի ամբողջ ֆուռ «Պերսիլ» ուղարկի նրան:

Հայկական իրականության մեջ մեկի գործողությունը ցեղասպանությունից ավելի սարսափելի որակելու համար պետք է լինել կամ անմեղսունակ, կամ էլ վերջին աստիճանի անբարոյական: Ամենայն հավանականությամբ այդ անձնավորության մեջ երկու գործոնն էլ հաշտ-համերաշխ գոյատևում են:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1390 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ