...

Անջատեք այս տղայի «ռուբիլնիկը»

Անջատեք այս տղայի «ռուբիլնիկը»

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասել է. «Մենք պարզապես հերթական գումարման խորհրդարան չենք, մենք այն խորհրդարանն ենք, որը դարեր շարունակ երազել է մեր քաղաքական վերնախավը»:

«ՉԻ». Մեզ թվում էր, թե պատերազմի ժամանակ մարդիկ սթափվում են, լրջանում, իրենց քայլերը կշռադատում են, հնարավորինս զուսպ ու խոհեմ են դառնում: 

Ո՞ւր է մեզ նման բախտ: Գժանոց է, Արցախում կենաց-մահու կռիվ է գնում, սրանք դրել, իրենց գովքն են անում: 

Բայց պետք է արժանին մատուցել Հայկ Կոնջորյանին. համեստ է գտնվել, իրենց բացառիկությունը դարերով է չափել: Կարող էր, չէ՞, ասել, որ հազարամյակներ շարունակ մեր քաղաքական վերնախավը նման խորհրդարան չի ունեցել: Էլի լավ ենք պրծել:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1567 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ