...

Առավոտը բարի չէր «Առավոտի» համար

Առավոտը բարի չէր «Առավոտի» համար

Հը՞, հիմա հասկացա՞ք, թե ինչի մենք չենք մասնակցում Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսներին:

Որովհետև հեռատես ենք. զգում էինք, որ ասուլիսի ժամանակ հանկարծ մի շիլ ընկած հարց տանք, իրիկունը մեր յութուբյան ալիքն էլ վարի կտան, հաքերների սպեցնազի հարձակմանն էլ կենթարկվենք: Բա մեզ պե՞տք է: Ըհը, «Առավոտի» լրագրողը հարց տվեց, տեսա՞ք՝ ինչ եղավ:

Իսկ եթե մարդ ես, հանկարծ գնաք ասուլիսի, ձեզ մի թեթև ինստրուկտաժ անենք, թե ինչ հարցեր պետք է տալ, և ինչ հարցեր պետք է չտալ:

Եթե հոգ եք տանում ձեր կայքի, սոցցանցերի էջերի, առավել ևս յութուբյան ալիքների համար, վարչապետին հարց ուղղելուց սկսեք «մեծարգո» բառով: Հետո հարցը ձևակերպեք այսպես. «Ինչպե՞ս ձեզ հաջողվեց»... ու մի հատ հաջողության օրինակ ներկայացրեք, խոսքի՝ Բանգլադեշի 2-րդ թաղամասի ներքևի 4 շենքերում վերելակները փոխելու մասին: Միանգամից աչքը կմտնեք: 

Եվ աստծո սիրուն, խուսափեք այնպիսի հարցեր տալուց, որոնք կարող են կասկածի տակ դնել մեծարգո վարչապետի իմաստուն, խիզախ, հեռատես գործունեությունը: Ադրբեջան, Ղարաբաղ, ՀԱՊԿ, Լաչինի միջանցք... ախպոր պես, այդ եզրույթներով հարցեր մի տվեք, այդ հարցերն արդեն իրենք իրենցով սադրիչ են, էլ ուր մնաց պատասխանները:  

Եվ ուրեմն, պայմանավորվեցինք. վերելակ, «Գազել», Աջափնյակ, N59 երթուղի, այ, սրանց շուրջ խոսեք: Մտածեք ձեր կայքերի ու ալիքների մասին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2998 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ