...

Արծիվն էլ է տարին մեկ անգամ զայրանում

Արծիվն էլ է տարին մեկ անգամ զայրանում

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար Խաչիկ Ասրյանը հայտարարություն է տարածել, որում ասված է. «44-օրյա պատերազմից փախած քաղաքական ավանտյուրիստնե՛ր, այս ի՞նչ հայրենասիրական պաթոսներով եք Երևանի հրապարակների ու փողոցների ասֆալտների վրա միտինգներ և երթեր անցկացնում ու Արցախը փրկում, Արցախը փրկելու թեմաներով Երևանի այգիներում դասախոսություններ կարդում: Ինչի՞ համար: Ուզում եք ասել, որ դուք իսկական հայրենասե՞ր եք և մտահո՞գ եք Արցախի ճակատագրով: Հա՞:

Քաղաքական ավանտյուրիստնե՛ր, իսկական հայրենասերները քաղաքական ավանտյուրաներով երբեք չեն զբաղվում, նրանք Արցախի դեմ թուրքի կողմից սանձազերծված պատերազմից երբեք չեն փախչում ու ձեզ պես երբեք չեն թաքնվում իրենց պադվալներում:

Հիմա հասկանո՞ւմ եք, թե ովքեր եք դուք, ա՛յ քաղաքական ավանտյուրիստներ:

Մնացե՛ք ձեր պադվալներում ու դողդողալով սպասե՛ք իմ որոշումներին և հրամաններին»:

«ՉԻ». Վա՜հ: Հը՞: Հա էլի: Հաստատ Խաչիկ Ասրյանն է ասել, մի քանի տեղից ճշտել ենք: 

Պադվալի մասով ենթադրում ենք, որ Դաշնակցությանն է «նամյոկ» արել: Այսինքն՝ ինչի՞ «նամյոկ», ուղիղ տեքստով է. պադվալ, ավանտյուրիստ, պաթոս... իհարկե, դաշնակներին է անարգանքի սյունին գամել:

Ընդ որում, որոշ մտքերի հետ դժվար է չհամաձայնելը: Թե ինչի է Խաչիկ Ասրյանն այսպես հանկարծ համազարկ տվել ընդդիմության հասցեին, դա միայն ընդդիմությունը կիմանա: Այսինքն՝ ինչքան անճար, ինչքան թույլ ու գաղափարազուրկ ընդդիմություն պիտի լինի, որ դա նույնիսկ Խաչիկ Ասրյանին զայրացնի: 

Դե հիմա Իշխան Սաղաթելյանը թող պադվալից գլուխը չփորձի հանել. սուս ու փուս նստի տեղը, մինչև Հայոց գլխավոր Արծիվը իրեն «ասի, ինչ որ պետք է»:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2102 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ