...

ՆԱՏՕ-ն արտակարգ նիստ կհրավիրի. բայց շանս չունեն

ՆԱՏՕ-ն արտակարգ նիստ կհրավիրի. բայց շանս չունեն

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.

««Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը հայտարարում է, որ, ՆԱՏՕ-ի (նույնն է, թե՝ Թուրքիայի), կամ Ուկրաինայի, կամ երկուսի համատեղ ուժերի կողմից բարեկամ Ռուսաստանի դեմ պատերազմական գործողություններ սկսելու դեպքում, «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը, ջոկատի հրամանատար, 2020 թվականի արցախաադրբեջանական 44-օրյա պատերազմի ուղղակի մասնակից, գնդապետ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, Ռուսաստանի զինված ուժերի կազմում մասնակցելու է այդ պատերազմին՝ պաշտպանելով Արցախի և Հայաստանի արտաքին անվտանգության միակ երաշխավոր Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը»:

«ՉԻ». Մինչ ՆԱՏՕ-ն Բրյուսելում հրատապ նիստ կհրավիրի՝ քննարկելու Խաչիկ Ասրյանի այս անսպասելի սպառնալիքը, մենք ՆԱՏՕ-ին և նրա գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին անկեղծ խորհուրդ ենք տալիս. հանձնվե´ք: Քանի շուտ է, զենքերը վայր դրեք, ճանաչեք Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը, զորքերն էլ տարեք, Իսպանիայի կողմերը մի տեղ սամոսվալ արեք: Որովհետև եթե Խաչիկ Ասրյանը կատաղեց, էլ պրծում չունեք: Ներում-բեկում չի լինելու: 

Դուք Խաչիկ Ասրյանին չեք ճանաչում, իսկ մենք լավ ենք ճանաչում: Հետո չասեք` չենք զգուշացրել: Հայոց Արծիվների դեմ ձեր հակաօդային համակարգերն ու F-35-երն անզոր են: Շանս չունեք: 

Իսկ Խաչիկ Ասրյանին միայն մի խնդրանք ունենք. ցավդ տանենք, ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարը հայ տղա է, Ջեֆրի Հարիգյանը, խնդրում ենք, իրեն կխնայես էլի, տուն-ընտանիք ունի, հիմա շշկռվել, ամերիկացիների ջրերն է ընկել, շատ չի հասկանում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1683 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ