...

Հրաժարականին խանգարող հանգամանքներ

Հրաժարականին խանգարող հանգամանքներ

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է.

««Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար կազմի՝ Նախագահության կողմից Փաշինյան Նիկոլի առջև դրված 10 պահանջներն իրականացնելու համար Փաշինյան Նիկոլի կողմից հայտարարություն անելու 50-օրյա ժամկետը երկարաձգում ենք 30 օրով, այսինքն՝ մինչև մայիսի 7-ը ներառյալ, և հայտարարում, որ ներկայացված 10 պահանջները չեն ենթարկվելու ոչ մի փոփոխության»:

«ՉԻ». Շատ մեծահոգի է Խաչիկ Ասրյանը: Կորոնավիրուսի վտանգներին համահունչ վերջնագրեր է ներկայացնում: Նիկոլ Փաշինյանի բախտը բերեց այս առումով: Թե որ համաճարակը չլիներ, հիմա արծիվների հզոր համաժողովրդական ցասումի բուռն ալիքը սրբել-տարել էր վարչապետին:

Սպասենք ևս 30 օր: Բայց ինչ-որ բան մեզ հուշում է, որ մի հիսուն օր հետո էլ գարնանացան, դաշտերի մշակում է սկսվելու, տավարը պիտի սար բարձրանա, դա էլ՝ մի 50 օր ձգի: Հետո ամառն է գալիս, շոգ է լինելու, համաժողովրդական ալիքը գնալու է Ծաղկաձոր ու Քոբուլեթի, էլի՝ 50 օր, դե, հետո աշունն է, ամոթ է, որ բերքահավաքի ընթացքում հրաժարական պահանջես, մնում է ձմեռը: Ձմռանն էլ մարդիկ արդեն սկսում են պատրաստվել Նոր Տարվան, տոնական տրամադրություն, որը նպաստավոր չէ իշխանություն տապալելու համար: 

Լավ չի էլի, էս եղանակներն ու վիրուսները չեն թողնում Հայոց Գերագույն ու գլխավոր Արծիվին ժողովրդի պատգամներն ի կատար ածել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1685 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ