...

Ռոբերտ Քոչարյանի երազը

Ռոբերտ Քոչարյանի երազը

Վերջապես, հուժկու ժողովրդական աջարակցության շնորհիվ տապալել են Փաշինյանի ռեժիմը: Բայց գնալուց առաջ իր վերջին վատությունն է արել: Այսուհետ վարչապետի թեկնածուները պետք է հայոց լեզվի թելադրություն գրեն:

Բոլոր թեկնածուները ժամանել են: Բացի իրենից, այստեղ են Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, Արթուր Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը, Խաչիկ Ասրյանը և Անի Զախարյանը: Ներս է մտնում հայոց լեզվի դասախոսը: Բոլորը շատ ուրախանում են. չէ՞ որ նա բոլորի հարազատ Սերժ Սրապիոնյանն է, որը նույնպես բարիկադների վրա կռիվ տվեց հայասպան ռեժիմի դեմ:

- Բարև ձեզ, միահամուռ գոռում են վարչապետի թեկնածուները, և միայն ինքն է ասում՝ добрый день:

- Բարև երեխա......, ա ինչ եմ ասում՝ վարչապետի հարգելի հավակնորդներ: Գիտեք, թե ես ինչքան եմ ձեզ սիրում, այնպես որ՝ չվախենաք, ես ձեզ կօգնեմ: Այսօր մենք կբավարավենք բառային թելադրությամբ: Սկսեցինք:

- Մի րոպե պարոն Սրապիոնյան:

- Ի՞նչ է պատահել, Անի ջան:

- Էս Խաչիկին ասեք, երկիմաստ առաջարկություններ է անում ինձ:

- Խաչիկ, վե՛ր ընկի տեղդ, դու այս դասարանում պատահմամբ ես հայտնվել, և ես շատ արագ կուղղեմ այդ սխալը:

- Եվ այսպես. գրում եք` հերոս:

- Գագո, հիմա էս բառը հ-ով ա գրվո՞ւմ, թե՞ խ-ով: Ֆեյսբուքում աչքովս ընկել ա, որ հա խ-ով են գրում:

- Սեդրակիչ ջան, ես շատ եմ իմանո՞ւմ: Չի՞ լինի սրան գյուղացիական վարկ տանք, սենց դժվար բառեր չթելադրի:

- Իսկանդեր:

- Լսի, Սերժ Սրապիոնյան: Դուրսը Մանվելն անհամբեր սպասում ա իմ գնահատականին, նենց չանես, որ ձեռ տա համապատասխան տեղիդ:

- Լավ, լավ: Պարոն Սարգսյանը կարող է բաց թողնել այդ բառը: Հաջորդը գրում ենք հայրենիք, բայց պարոն Վանեցյանը կարող է դա գրել ռուսերեն: Այստեղ մտնելուց առաջ, ինձ մոտեցավ մորուքով մի երիտասարդ և ասաց՝ наш брат Артур, закончил русскую школу, имея ввиду, он диктант напишет на русском:

Արթնանում է հաղթանակած երիտասարդության աղմուկից:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ