...

Հայ Հիտլերը լոխի տեղ է դրել Քոչարյանին և Սարգսյանին

Հայ Հիտլերը լոխի տեղ է դրել Քոչարյանին և Սարգսյանին

Խաչիկ Ասրյանն ամենօրյա ռեժիմով ֆիզիկական և գաղափարական աշխատանք է տանում կուսակցության 500 հարյուրապետերի հետ, որոնց հետ նա պատրաստվում է հրապարակ դուրս բերել 50 հազար քաղաքացիների՝ իշխանափոխության իր ծրագիրը կյանքի կոչելու նպատակով:

Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:

«ՉԻ». Վերջ: Գործող ռեժիմի օրերը հաշված են: Եթե Ասրյանն է կպել գործին, ապա Փաշինյանը այլևս որևէ շանս չունի փրկվելու: Միայն խորհուրդ կտանք մի փոքր սիմվոլիզմ մտցնի իր անշուշտ հաղթող պայքարի մեջ: Ասենք՝ իր պատմական նախատիպի օրինակով հակահեղափոխությունը սկսի փաբերից մեկում: 

Տեսնես, երբ ասում են, որ պետք է ձևավորվի հականիկոլական բևեռ, Ասրյանի՞ն էլ են հաշվում, թե նա առանձին բևեռ է: Եթե առանձին է, ապա ըստ այս տեղեկատվության, շատ ավելի լուրջ մարդկային ռեսուրսների է տիրապետում, քան իրենք բոլորով միասին վերցված:

Քոչարյանին ու Սարգսյանին խորհուրդ կտանք միանգամից չոգևորվել և սկսել առաջարկություններ անել Ասրյանին: Թող սկզբի համար 50 հազար համակիրի փոխարեն ցույց տա գոնե 50 հոգու: Եվ միայն դրանից հետո կանխավճարը փոխանցեք: Այլապես ձեզ վերջնականապես կդնեն լոխի տեղ: Կնմանվեք նրանց, ովքեր 100 դոլարով գնում են Ռոլեքս ժամացույց և հավատացած են, որ գողացած էր, դրա համար էլ էժան էր: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2331 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ