...

Կանգնեցնել Խաչիկ Ասրյանի արձանը

Կանգնեցնել Խաչիկ Ասրյանի արձանը

Խաչիկ Ասրյանը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի կողմից հրաժարական տալու երեք և պլյուս մեկ գլխավոր պատճառը և Հայաստանում ազգային-պետական իշխանություն ձևավորելու իր հեղափոխական 11 որոշումները: 

«ՉԻ». Ներկայացնենք Ասրյանի մտքի գոհարներից մի քանիսը: «Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 2018 թվականին հանրապետության հրապարակում 50000 հազար մարդ իրեն բերել է իշխանության և եթե հիմա հավաքվի նույնքան մարդ՝ ինքը հրաժարական կտա»: «Առաջիկա օրերին հանրապետության հրապարակում, իմ առաջնորդությամբ տեղի կունենա հարյուր հազարանոց միտինգ և Փաշինյանը ստիպված կլինի հրաժարական տալու»:

Իշխանությունը մեծ շուքով անցյալ տարի նշեց «Քաղաքացու օրը»: Այս տարի թերևս նույնը կրկնի: Առաջարկում ենք սովետական ոճի ցուցահանդեսների և այլ միջոցառումների փոխարեն մի քիպլիկ մրցույթ անցկացնել և կանգնեցնել Ասրյանի համեստ արձանը:

Այդ արձանը լավագույն ուղերձը կլինի սերունդներին, թե 2018 թվականին ինչից ենք պրծել: Ապագա սերունդները, տեսնելով արձանը, ակամայից կհետաքրքրվեն նաև Ասրյանի կենսագրությունով և կհասկանան, թե ինչ որակի, բարոյականության և ինտելեկտի իշխանություն էին Սարգսյանի և Քոչարյանի ռեժիմները:

Իսկ մինչ այդ, իրավապահ մարմինները, համագործակցելով Արսեն Թորոսյանի հետ, պետք է գործուն քայլեր ձեռնարկեն նախ մեկուսացնելու, իսկ այնուհետև հարկադիր բուժման ուղարկելու նախկին ռեժիմների զոհին: Չնայած նա կամավոր է ծառայել նրանց, բայց այդ ընթացքում կորցրել է առողջությունը, և պետությունը պետք է հոգ տանի իր քաղաքացու առողջության մասին: Ակնհայտ է՝ չնայած, որ իրեն արծիվ է անվանում, այս տեմպերով դժվար թե երկար ձգի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2348 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ