...

Արժանին մատուցենք նախկին չխոսնակին

Արժանին մատուցենք նախկին չխոսնակին

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Արման Սաղաթելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՄԻԵԴ-ի արձագանքները, դեսպանատների լռությունը, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կուրությունը տարակուսանք են առաջացրել հայաստանյան շատ կոնկրետ սոցիալական խավի մոտ. այն մարդկանց, որոնք կրթվել են Արևմուտքում, ծանոթացել և որդեգրել արևմտյան արժեքները ու հավատացել, որ դրանք հնարավոր չէ սակարկել, առավել ևս երկակի կիրառել։ Ու հիմա շվարած ու շփոթված հայտնվել են կոգնիտիվ դիսոնանսում։ Ես նրանց հասկանում եմ ու նաև կարեկցում, որովհետև այն, ինչի միջով նրանք անցնում են, շատ ցավոտ է. այդ ծանր փուլի ժամանակ է, որ նրանք հրաժեշտ են տալիս իրենց պատրանքներին։ Պատրանք, որին հավատացել են անկեղծորեն և որն այսօր իր ամբողջ ցինիզմով սթափության ապտակ է հասցնում»։

«ՉԻ». Ա՛յ ընկեր, մեզ ասում ես, որ մենք ի՞նչ անենք: Նախկին շեֆիդ ասա: Բացատրիր, որ՝ Ազատիչ, իմաստ չունի առավոտից երեկո նամակներ գրել եվրոպացի այս կամ այն Ճ կլասի պաշտոնյաներին: Միևնույն է՝ չեն օգնելու և միայն խայտառակվելդ է մնալու:

Ասում են՝ երեկվանից բրիտանացի գիտնականները փնտրում են այն սոցիալական խումբը, որ մատնանշել է Սաղաթելյանը: Փորձում են հասկանալ, թե երբ և ինչ հանգամանքներում է առաջացել այն: Ինչ ավանդույթներ և սովորույթներ ունեն: Որքան է նրանց քանակը և հիմա ինչով են սնվում: Ինչպես է կարողացել այդ ուսյալ, լուսավոր խավը գոյատևել նույն միջավայրում, ինչ Լիսկան, Թոխմախի Մհերը, Շմայսը, Սաշիկը և մնացածը:

Այդ ի՞նչ արևմտյան կրթություն եք ստացել, որ եզրակացրել եք, թե միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն ի վիճակի չեն թացը չորից տարբերակելու: Ի վիճակի չեն կոռուպցիայի դեմ պայքարը զատելու մարդու իրավունքների պաշտպանությունից: Թե՞ ձեզ թվացել է, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նույնքան անմեղսունակ են, որքան ձեր կողմից վերջին երկու տարում ստեղծված հարյուրավոր պսևդո իրավապաշտպան կազմակերպությունները, որոնց ղեկավարների անցյալը ավելի շատ հարմար է ուղղիչ աշխատանքային հիմնարկներում նշանակումներ անելու համար:

Բայց այս ամենով հանդերձ, արժանին մատուցենք Սերժ Սարգսյանի նախկին չխոսնակին: Նախկինների թիմում նա միակն է, որ սթափ է գնահատում իրավիճակը: Այո, Եվրոպան ապտակ է հասցրել նախկիններին, և դա ամենևին անձրև չէր:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1300 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ