«Քառյակ մեդիայի» համասեփականատերերից Արման Սաղաթելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Թե բա, գնում եմ սյունեցիների աչքերին նայեմ... Ու բռնել ա տալիս Առուշին։ Դու չես կարող Առուշի պես տղերքի աչքերին նայել։ Դու կարաս միայն նրանց կոշիկները համբուրես ու գլխիկոր ներողություն հայցես: Հա, դու կարաս բռնել կամ նույնիսկ գուցե սպանել տաս, բայց աչքերին նայելու չունես։ Քո հետ խոսալու չկա, քանի որ դու սուտասան ու վախկոտ դավաճան ես»:
«ՉԻ». Այս մակարդակի եք իջեցրել քաղաքական բանավեճը և դիսկուրսը, հետո էլ զարմանում եք, որ ձեր կազմակերպած բողոքի ակցիաներին հանրությունը լրիվ անտարբեր է:
Կոշիկները ինչո՞ւ համբուրի, կարո՞ղ է քաղաքապետը Հռոմի Պապն է: Ճանապարհ փակելու փոխարեն թող նույն քաղաքապետը տեսախցիկների առջև ասեր այն ամենը, ինչ մտածում էր, բանավիճեր և ապացուցեր, թե ինչ պետք է արվեր, բայց չի արվել: Բայց բոլորը գիտեն, որ ձեր օրոք ընտրված քաղաքապետը ի վիճակի չէ բանավիճել, առավելագույնը կարող է գողական բազար տանել:
Իսկ եթե կոշիկներ համբուրելու պատճառը Առուշանյանի՝ պատերազմի մասնակից լինելն է, ապա Սերժ Սարգսյանը քանի ազատամարտիկի կոշիկներ պետք է համբուրեր, երբ ծեծում և ազատազրկում էր Արցախը ազատագրողերին: Առնվազն մի քանի հարյուրի:
Հ.Գ. Իմիջիայլոց, հետաքրքիր է՝ 44-օրյա պատերազմի ժամանակ որ դիրքում և որ խրամատն է պաշտպանել Զինուժի նախկին մեկնաբանը: Հանկարծ չպարզվի, որ պաշտպանել է Արմնյուզի խրամատը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: