ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր ընդհատվեց Էդմոնի` որպես քաղաքական գործչի ճանապարհը։ Ի՞նչ կպցրիր այս անգամ, ապո: Մի 30 արծաթ կպա՞վ գոնե: Իսկ վերջում գոնե տաքսիով ճանապարհ դրի՞ն: Սասունը շռայլ գտնվեց, քեզ էտ մի չափալախն էլ չէր հասնում իրականում։ Ցավում եմ բոլոր այն պարկեշտ ու շիտակ մարդկանց համար, ովքեր հայտնվել են նման «առաջնորդի» կողմից ղեկավարվող շարքերում։ Հազար ափսոս»:
«ՉԻ». Մենք լինեինք Մարուքյանի տեղը, նաղդ Արման Սաղաթելյանին դատի կտայինք: Խորհուրդ ենք տալիս չհապաղել, բոլոր հիմքերը կան: Հլը, հլը, ինչ է ասել. էլ 30 արծաթով ծախվող, էլ ակնարկներ, որ ԼՀԿ-ի ղեկավարը բաներ-մաներ է կպցնում: Համարյա հուդա է անվանել: Բա սա դատի գործ չի՞:
Իսկ ընդհանրապես, ով-ով, բայց Արման Սաղաթելյանը չի, էլի, որ պիտի 30 արծաթից խոսի: Ձեր իշխանության տարիներին հենց 30 արծաթն է եղել ձեր գործունեության հիմնական չափանիշը, դրանով էիք հարաբերություններ հաստատում քաղաքական ուժերի, գործիչների հետ, դրանով էիք ստեղծում հաճախորդների ինստիտուտը, դրանով էիք ընտրություններն անցկացնում:
Մեզ, այսպես ասած, բացում է, որ նախկին իշխանավորներն ու նրանց սազանդարները ֆեյսբուքյան պատերի տակ վնգստում են: