...

Առանց ապաքինվելու շանսի

Առանց ապաքինվելու շանսի

«Իսկ գիտե՞ք ինչու են անհանգիստ մարդիկ. անհանգիստ են, որովհետև ունեն անընդհատ ստող, իրենց աչքերին թոզ փչող, ամեն կարևոր հարցում ոչ կոմպետենտ, անպատասխանատու ու ճիշտ ժամանակին ադեկվատ որոշումներ կայացնել անկարող դեմագոգ ու ինքնագոհ կառավարիչներ:

Ես սարսափում եմ անգամ պատկերացնել, թե ինչ կարող է կատարվել այս և բազմաթիվ այլ վտանգների զարգացման պարագայում: Իսկ թե ով և ինչի համար է մարդկանց աչքերին անդադար թոզ փչում և իր տեղում չէ բոլոր առումներով՝ դրանով իսկ իրական խուճապ առաջացնելով: Եզրակացությունները թողնում եմ ձեզ»: 

Գրառման հեղինակը ԱԺ նախկին պատգամավոր, Սերժ Սարգսյանի նախկին խոսնակ, ներկայումս «Քառյակ մեդիայի» «սեփականատերերից» Արման Սաղաթելյանն է:

«ՉԻ». Ամենայն հավանականությամբ, Սարգսյանի նախկին խոսնակը, որին լրագրողները կնքել էին «չխոսկան» մականվամբ, այս գրառումը կերտել է նախկին շեֆից, բայց ինչ-ինչ պատճառներով միայն հիմա է հրապարակում: Այս երկու պարբերության մեջ չկա էպիտետ, որ չսազի և չբնորոշի Սերժ Սարգսյանին:

Նախկին իշխանությունը և՛ թոզ փչող էր, և՛ դեմագոգ, և՛ ոչ կոմպետենտ, այդ իսկ պատճառով արժանացավ ժողովրդի համընդհանուր մերժմանը: 

Ինչ վերաբերում է կոնկրետ Սաղաթելյանին: Ինչպես Սարգսյանի մյուս երիտասարդ կադրերը, նա նույնպես շատ ծանր է տանում իշխանության կորուստը: Ընդհանրապես, պետք է արձանագրել, որ Սաղաթելյանը, Ֆարմանյանը, Աշոտյանը, Շարմազանովը և այդ սերնդի մյուս հանրապետականները շատ ավելի բարդություններով են տանում իշխանության կորուստ կոչվող հիվանդությունը, քան ավելի տարիքով հանրապետականները:

Այդ երիտասարդներն անում են հայտարարություններ, որոնց բովանդակությունը բացարձակ կապ չունի իրականության հետ և բնորոշում է միայն անցյալը: Օր օրի նրանք է՛լ ավելի են կտրվում իրականությունից, չեն համակերպվում ներկայի հետ, և չկա ոչ մի նախանշան, որ ցանկանում են բուժվել: Եվ առանց վարանելու պետք է արձանագրել. քանի իրենք աշխատում են Սարգսյանի և Քոչարյանի մոտ, ապաքինվելու որևէ շանս չունեն:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2351 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ