...

Երկու դրվագ Սերժ Սարգսյանի քարոզչական պարտություններից

Երկու դրվագ Սերժ Սարգսյանի քարոզչական պարտություններից

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի իշխանությունից ուղիղ 20 ժամ պահանջվեց, որպեսզի ֆիքսեն, որ «Независимая газета»-ի՝ Խոջալուի դեպքերի մասին հրապարակումը ադրբեջանական պատվեր է:

Պատեհ ու անպատեհ առիթով հիբրիդային ու քարոզչական պատերազմից խոսող ներկայիս պաշտոնյաներին հուշում՝ հենց սա է «հիբրիդային պատերազմը», հենց սա է «քարոզչական պատերազմը», որին դուք դիմակայելու ո՛չ ունակություն, ո՛չ էլ մտավոր պոտենցիալ ունեք:

Ես այս փաստն արձանագրում եմ մեծագույն ցավով, քանի որ ականատես եմ եղել, թե ինչպես են մի խումբ մարդիկ տարիներ շարունակ գիշեր-ցերեկ աշխատել Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծվող քարոզչական պատերազմին դիմակայելու համար և ամեն անգամ փաստերով ջախջախել են ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական սուտը»:

«ՉԻ». Բան չասեցինք, քարոզչությունը կարևոր է, միշտ պետք է այդ առումով աշխատել, բայց հիմա հարց ենք տալիս հանրապետական նախկին պատգամավորին. ինքը գիտի՞, թե քարոզչական առումով ինչպես է Սերժ Սարգսյանը խայտառակել մեզ, երբ Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում սպանեց Գուրգեն Մարգարյանին: Ամբողջ աշխարհի առջև հատուկ նիստ հրավիրեց, վերջում էլ ցուցադրաբար ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին ասաց. «Դուք մնացեք, ձեզ բան եմ ասելու»: 

Ցույց էր տալիս, թե իբր ԱԱԾ պետին հրահանգելու է, որ Ռամիլ Սաֆարովին ոչնչացնեն: Սա աշխարհի ծիծաղը առաջացրեց: Ամեն տեղ հասկանում էին, որ ընդամենը թատերական բեմականացում է, Սերժ Սարգսյանի ուժերից վեր էր Սաֆարովին գտնելն ու վնասազերծելը: Սաֆարովը մինչև հիմա ողջ է, Ադրբեջանն էլ պարբերաբար հիշեցնում է Սերժ Սարգսյանի այդ բլթոցը:

Եվ երկրորդ քարոզչական ամոթը. Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե ինքն է լինելու Երևան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղևորը: Ամբողջ աշխարհի առջև հայտարարեց: Եվ ի՞նչ. ոչինչ, մինչև հիմա որևէ չվերթ չի իրականացվել, Սերժ Սարգսյանն էլ թեկուզ 1748-րդ ուղևորը չի դարձել: Մինչև հիմա Ադրբեջանը քարոզչական նպատակներով օգտագործում է Սերժ Սարգսյանի նաև այս բլթոցը: Ձեռ են առնում, հիշեցնում: 

Ներկայացվում է Արման Սաղաթելյանին՝ ներկայացնելու ըստ կուսակցական վայրի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2439 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ