...

Գոնե վիճակախաղի տոմս առնեն

Գոնե վիճակախաղի տոմս առնեն

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը՝ քննելով Հայաստանի դիմումը, որոշել է պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը:

«ՉԻ». Առաջին արձագանքը, որ եղավ ՄԻԵԴ-ի այս որոշմանը, այն էր, որ ապրի Եվրոպական դատարանը, Ադրբեջանին բան է պարտավորեցրել:

Հետո, որ մի քիչ սառը գլխով սկսեցին դիտարկել որոշումը, ստացվում է, որ նման որոշմամբ ՄԻԵԴ-ը նորմալ է համարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, ուղղակի կոչ է արել, որ մի քիչ մարդասիրություն դրսևորի ու մենակ ծանր հիվանդներին թողնի, որ միջանցքով տեղափոխեն: Մնացած բնակչության մասին՝ ոչ մի խոսք: Այսինքն՝ միջանցքը կարող է փակ լինել: 

Այստեղ մի հարց է առաջանում. իսկ Հայաստանը ՄԻԵԴ-ին դիմելիս ի՞նչ է պահանջներ է ներկայացրել: Հենց այսպես չենք այս հարցադրումն անում. օրեր առաջ Լաչինի միջանցքի արգելափակման քննարկման նիստում ՄԱԿ-ի ԱԽ-ը նիստ արեց, նիստը հրավիրվել էր Հայաստանի առաջարկով, ու հետո պարզվեց, որ Հայաստանն այդ նիստը հրավիրել էր՝ խնդիրը քննարկելու համար: Ընդամենը քննարկելու, այլ ոչ թե խնդիրը լուծելու համար անհրաժեշտ որոշում կայացնելու: 

Նման որոշում էլ չէր կարող լինել, քանի որ Հայաստանը որևէ առաջարկ, բանաձևի նախագիծ չէր ներկայացրել: Էն անեկդոտի նման, որ Աստված ասում է՝ գոնե մի հատ վիճակախաղի տոմս առնի, որ մեքենա շահի: 

Հիմա ՄԻԵԴ-ի որոշումն է. այդ որոշումը բավարարե՞լ է մեր պահանջները: Այն պահանջները, որոնք ներկայացրել ենք: Եթե այո, ստացվում է, որ թերի են եղել պահանջները, եթե ոչ, ապա ուրախանալու ի՞նչ կա: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   450 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ