...

Բա ձեր գեղում մի կենդանի շոֆեր չկա՞

Բա ձեր գեղում մի կենդանի շոֆեր չկա՞

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը մերժել է Հրայր Թովմասյանի և ՍԴ երեք դատավորների հայցի ապահովման միջանկյալ միջոց կիրառելու մասին միջնորդությունը, ինչը ամբողջացրեց Հայաստանում վերջին երկու տարիներին տեղի ունեցող տարօրինակ և անհասկանալի իրադարձությունների համայնապատկերը։

Առնվազն տարակուսանք է առաջացնում Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի և այլ հեղինակավոր կառույցների այն բացահայտ և անթաքույց աջակցությունը, որ ցուցաբերվում է Հայաստանի իշխանությունների ապօրինի և հանցավոր գործողությունների նկատմամբ։

«ՉԻ». Ապեր, կարող ե՞ք կողմնորոշվել: Սրանց կեսը հայտարարում է, թե իշխանությունները թող շատ չուրախանան, առանձնապես բան չկա, ՄԻԵԴ-ն ընդամենը մերժել է ՍԴ նախկին անդամների՝ Հայաստանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը, ինչը դեռ դիմումի մերժում չէ, մյուս կեսն էլ հայտարարում է, թե ՄԻԵԴ-ը պատվեր է կատարում, հովանավորում է իշխանություններին:

Ալարում ե՞ք ձեր դիրքորոշումները համաձայնեցնել: Ու սրանք պետություն ղեկավարելու հայտ են ներկայացնում: Ընդդիմություն լինելու հայտ չեք կարողանում նույնիսկ ներկայացնել: Այսինքն, սրանց շարքերում գոնե խելքը գլխին, պատրաստված մի իրավագետ չկա, որ ինչ-որ նորմալ, սպառիչ պարզաբանում տա ՄԻԵԴ-ի որոշման վերաբերյալ: Արթուր Ղազինյանը հաշիվ չի, ինքը կոոպերատիվ իրավագետ է:

Չնայած, Արթուր Ղազինյանը փառք է. Նարեկ Մալյանն ընդհանրապես գրել է, թե Լարիսա Մինասյանն է ՄԻԵԴ-ին կարգադրել նման որոշում կայացնել:

«Չորրորդ իշխանություն», թիվ 17, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1212 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ