...

Արսեն Թորոսյանին մանկապարտեզ տարեք մինչև մեծանա

Արսեն Թորոսյանին մանկապարտեզ տարեք մինչև մեծանա

ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն արձագանքել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի կոչին։ «․․․ Արցախի հիմնախնդիրը ներքաղաքական պայքարի և իշխանության հասնելու գործիք դարձնելու մասին։ Այս արատավոր տեղապտույտը պետք է դադարեցվի։ Պետք է դադարեցվի հենց Արցախի համար։ Արցախի հիմնախնդրի վրա տարբեր քաղաքական ուժեր Հայաստանում եկել են իշխանության, զրկվել են իշխանությունից, պահել են իշխանությունը և հիմա էլ ուզում են վերցնել իշխանությունը՝ շրջանցելով իշխանություն ձևավորելու հիմնարար մեխանիզմը՝ ընտրությունները։ Չի ստացվելու շրջանցել այդ մեխանիզմը, հարգելի ընդդիմադիր գործընկերներ, չի ստացվելու։ Իսկ Արցախի հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու մեր հանձնառությունը, հենց Արցախի և Հայաստանի շահերից ելնելով, չի չեղարկվելու։ Խաղաղ ճանապարհով կարգավորման այլընտրանքը պատերազմն է, հարգելի քաղաքացիներ։ Խաղաղության օրակարգը մերժող քաղաքական ուժերը հենց դա են ուզում՝ անկանխատեսելի և աղետալի արդյունքներով»,- ֆեյսբուքյան իր երկար գրառման վերջաբանում նշել է Արսեն Թորոսյանը։

Ճիշտ է ասում Թորոսյանը։ Ինչպես փողոցը պարտադրեց նախկիններին գնալ ԱԺ արտահերթ ընտրությունների, այնպես էլ այս դեպքում պիտի արվի։ Եթե հաջողեն, ժողովրդի ճնշման տակ էլ կկազմակերպվեն ԱԺ նոր ընտրություններ, այսինքն՝ ընտրության մեխանիզմը չի շրջանցվի։ Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե ՔՊ-ի հանձնառությունը Արցախի հարցում չի չեղարկվելու, դա էլ մանկական կապրիզի նման է հնչում։ Մոտավորապես էսպես՝ ինչ ուզում եք արեք, չենք չեղարկելու։ Թորոսյանին պետք է մանկապարտեզ տանել, էնտեղ կապրիզ կանի, դաստիարակներն էլ յոլա կտանեն՝ հուսալով, որ մի օր կմեծանա ու կանցնի կապրիզը։ Իսկ եթե ավելի լուրջ՝ Թորոսյանը շատ փոքր մարդ է, որպեսզի որոշի՝ ինչն է չեղարկվելու, ինչը՝ ոչ։ Անգամ նրա շեֆն է արդեն փոքր մարդ ստեղծված իրավիճակում։ Դրսում կորոշեն՝ ինչը չեղարկեն, ինչը՝ ոչ։ Այ այս իրավիճակն է, որ շատերին հանգիստ չի տալիս, և նրանց այլ բան չի մնում անել, քան միանալ դիմադրության շարժմանը։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1760 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ