...

Աշխարհի վերջը չէ

Աշխարհի վերջը չէ

Անցած շաբաթ Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակն էր: Այդ առթիվ ՌԵՏՐՈ խորագրով այս անգամ ներկայացնում ենք «Չորրորդ իշխանություն» թերթում Հրանտ Մաթևոսյանի հետ հրապարակված հարցազրույցից մի հատված:

«Չորրորդ իշխանություն», 2012թ. մայիսի 24

Գ­րո­ղը պա­տաս­խա­նում է խմբագ­րի հար­ցե­րին

- 1990-ը պատ­մա­կան տա­րե­թիվ է մեր ժո­ղովր­դի կյան­քում։ Հա­յոց խորհր­դա­րան կազմ­վեց, Հա­յաս­տա­նի ան­կա­խութ­յան հռչա­կա­գիր ըն­դուն­վեց, Հա­յաս­տա­նը բռնել է ան­կա­խութ­յան ու­ղին։ Ի՞նչ կա­սեք այս ա­մե­նի մա­սին, և ինչ­պե՞ս եք պատ­կե­րաց­նում մեր ժո­ղովր­դի ճամ­փա­բա­ժա­նը կայս­րութ­յան ըն­թաց­քից։

- Ան­կա­խութ­յան հռչա­կագ­րի (և՛ եր­գե­րի, և՛ հնա­րա­վո­րինս ան­կողմ­նա­կալ պատ­մութ­յան, և՛ նվի­րա­կան ա­նուն­նե­րի) հրճվան­քը՝ ու­րա­խա­ցող­նե­րին, հոգ­սը՝ դարձ­յալ մեզ, ինչ­պես որ ճոր­տա­թափ­ման հոգսն էր մե­րը։ Զին­վո­րի այն պատ­րաս­տա­կա­մութ­յու­նը, որ ու­ներ, ա­սենք, Ա­րուտ­յու­նո­վը Ս­տա­լի­նի ա­ռաջ, այդ պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը Լևոն Տեր-­Պետ­րոս­յա­նը հի­մա ու­նե­նա­լու է ին­քը իր ա­ռաջ։ Հ­նա­րա­վո՞ր է։ Այդ ժա­մա­նակ­նե­րը ժո­ղովր­դի մեջ մնա­ցել են մի բա­ռով՝ կարգ կար։ Չիջ­նենք խրուշ­չով­յան ժա­մա­նակ­ներ, Ե­րե­ւա­նը վեր­ջին ան­գամ մա­քուր ե­ղել է մի հինգ տա­րի ա­ռաջ, Ե­գոր Լի­գա­չո­վի հա­մար էինք մաք­րել։ Մեզ հա­մար, մեր ա­ռաջ մաք­րե­լո՞ւ ենք։ Փեշ­քե­շի, քիր­վա­յութ­յան, սպառ­նան­քի ա­ռաջ հան­րա­պե­տութ­յան տա­րած­քը կծկվում էր՝ հան­րա­պե­տութ­յան կա­ռա­վա­րիչ­նե­րի վե­րին ատ­յա­նը Կենտ­րոնն էր, այս­տեղ կա­րող էին ընկր­կել, Կենտ­րոն՝ ար­դեն գրո­հել կամ գան­գատ­վել։ Կենտ­րո­նը հի­մա չկա ու չի լի­նե­լու, մենք կա­րո­ղա­նա­լո՞ւ ենք չընկր­կել՝ այս­տեղ, մա­քուր լի­նել՝ մեր ա­ռաջ, վա­խե­նալ՝ հան­րա­պե­տութ­յան դա­տա­խա­զից, զգու­շա­նալ հայ ըն­թեր­ցո­ղից, հան­դի­սա­կա­նից, և ա­մե­նա­կա­րե­ւո­րը՝ ան­կա­խա­նա­լով, զուտ այս հո­ղուջ­րի մար­դը դառ­նա­լով՝ չկորց­նել կայս­րութ­յան քա­ղա­քա­ցու մեր վա­ղան­ցուկ վե­հութ­յու­նը։ Մի քա­նի ան­գամ ինձ եմ բռնել այն փաս­տի վրա, որ Կենտ­րո­նի հա­մար ար­վող տեքս­տե­րիս նկատ­մամբ ա­վե­լի եմ ու­շա­դիր, քան իմ հա­յե­րե­նի հա­մար գրվող տեքս­տե­րիս։ Բռ­նել եմ ի՛նձ, ում առ­ջև ա­զա­տութ­յան ու ան­կա­խութ­յան մեր ե­զա­կի կուռ­քը Հովհ. Թու­ման­յանն է, ո­րով­հե­տև ռուս ու հա­մաշ­խար­հա­յին մշա­կու­թա­քա­ղա­քա­կան մտքի հետ սրա՛ զրույցն է հա­վա­սար­նե­րի զրույց-մնաց­յա­լը ե­րախ­տա­վոր­նե­րի և ե­րախ­տա­գետ­նե­րի, տե­րե­րի և հպա­տակ­նե­րի, տե­րե­րի և գան­գա­տա­վոր­նե­րի, տե­րե­րի և ապս­տամբ­նե­րի հա­րա­բե­րութ­յան վկա­յութ­յուն է։ (­Մե­ղա ա­րե­ւա­յին Սար­յա­նին, Սա­րո­յա­նին, Խա­չատր­յա­նին... և Չա­րեն­ցին մե­ղա՝ ազ­գա­յին մեր ցա­վի նրա վի­շա­պա­յին գա­լար­նե­րին)։ Կա­րո­ղա­նա­լո՞ւ ենք մենք՝ թե­րի­ներս, ես՝ թե­րիս, նրա օ­րի­նա­կով, մեր անց­յալն ու ա­պա­գան մեզ ա­ռա­գաստ ա­նել և դառ­նալ և մնալ հա­յոց մեր կայս­րութ­յան քա­ղա­քա­ցի­նե­րը, ինչ­պես որ շատ մե­րա­յին­ներ բարձր քա­ղա­քա­ցի­ներն էին օ­տա­րի ծա­ռա­յութ­յան, ինչ­պես որ մե­ծից փոքր անխ­տիր մենք բո­լորս էինք իս­կա­պես մեծ երկ­րի բարձր քա­ղա­քա­ցի­նե­րը- նրա պա­տիվ­նե­րը հպար­տութ­յամբ կրում էինք, տի­րա­կան նրա խոս­քը հնչեց­նում էինք... Ի­րեն չհա­մա­կե­ցինք մեր ցա­վով- խռո­վե­ցինք, մի կողմ կա­ցանք։ Տա Աստ­ված՝ կորց­րած լի­նենք միայն ի­րեն, տա Աստ­ված՝ իր հետ չկորց­նենք նաև ար­քա­յա­կան խոս­քի, ար­քա­յա­վա­յել գոր­ծի մեր զո­րութ­յու­նը, տա Աստ­ված՝ չդառ­նանք ար­դեն ինք­նին գան­գա­տա­վոր, ինք­նին ապս­տամբ, ինք­նին ստրուկ։ Ամ­բողջ երկ­րով մեկ 300-մի­լիո­նա­նոց ամ­բո­խը տրո­հե­լու ենք 300 մի­լիոն ան­հա­տի, ան­հատ­նե­րին քշե­լու ենք հրա­պա­րակ­նե­րից ի­րենց մե­նատ­նե­րը, և ոչ մի մար­գա­րե չի կա­րո­ղա­նա­լու նրանց ժո­ղո­վել նո­րից, հառ­նել նրանց զանգ­վա­ծի վրա և դեռ պար­զել ձեռ­քը՝ ժո­ղո­վո՜ւրդ։ Եվ այդ ժա­մա­նակ ար­դեն (վա­ղը՝ եր­կու տա­րի հե­տո) կայս­րութ­յան ըն­թաց­քից մեր ճամ­փա­բա­ժա­նի հար­ցը բո­լո­րո­վին այլ ու տա­րօ­րի­նակ տեսք կու­նե­նա, ո­րով­հե­տև այլ կլի­նի իմ­պե­րիա­յի բո­վան­դա­կութ­յու­նը։ Գա­ղա­փա­րա­խո­սա­կան կայս­րութ­յան մար­գա­րե­ներն ու աս­պետ­նե­րը միայն իմ վրա էին տե­րեր՝ ուզ­բե­կիս, հա­յիս, ռու­սիս,- նի­դեռ­լանդ­ցի խա­նութ­պա­նի ա­ռաջ ար­դեն աշ­կերտ ու մու­րաց­կան էին։

«Գրական թերթ», 01.01.1991թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   1253 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ