Ալեն Սիմոնյան. Կենդանակերպի նշանը՝ Ծաղկաբզեզ
Այս շաբաթը հագեցած է ազգային-ազգակցական իրադարձություններով:
Երկուշաբթի օրը Արցախից եկող զանգերի համար ինքնապատասխանիչ կդնեք. «բաժանորդը խնդրում է զանգահարել չերեզ Աղդամ»:
Երեքշաբթի օրը ԱԺ նախագահի կաբինետի վերանորոգման համար տենդեր կհայտարարեք. երեկոյան ձեր եղբայրը կսկսի պատերի գյաջը թափել:
Չորեքշաբթի օրը հպարտությամբ կհայտարարեք, որ հեղափոխությունից հետո ձեր քավորների քանակը վերջին 10 տարվա համեմատ աճել է 142,7 տոկոսով:
Հինգշաբթի օրը ձեզ պաշտոնական այց կկատարի բաջանաղը. կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, փոխադարձ շահագրգռվածություն ունեցող ծրագրեր. հանդիպման արդյունքներով կստորագրվի Հանքավանի անտառներում էլիտար ինչ-որ մի բան կառուցելու հուշագիր:
Ուրբաթ օրը կդիմեք ԲԴԽ-ին, որ արագացված դատաքննություն անցկացվի սոցցանցերում ձեր համբավի ու հեղինակության վրա թքող օգտատերերի հանդեպ:
Շաբաթ-կիրակի օրերին ուսումնասիրեք ձեր տոհմածառը, քանի աստղերից շատ չեն: