Անդրանիկ Թևանյան. Կենդանակերպի նշանը՝ Յոթոտնուկ
Այս շաբաթը հագեցած կլինի իրարամերժ իրադարձություններով:
Երկուշաբթի օրը կդատապարտեք Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ ՀԱՊԿ զորքերը Ղազախստան ուղարկելու վերաբերյալ. երեկոյան ձեզ կզանգահարի ձեր առաջնորդը:
Երեքշաբթի օրը կողջունեք ՀԱՊԿ զորքերը Ղազախստան ուղարկելու վերաբերյալ որոշումը, բայց ձեռի հետ կդատապարտեք Ալեն Սիմոնյանին՝ մեքենան Խաչատուր Սուքիասյանի մոտ ապահովագրելու համար:
Չորեքշաբթի օրը մուննաթ կգաք Նազարբաևի վրա, որ իշխանությունը հավերժացնելու համար չի խորհրդակցել Ռոբերտ Քոչարյանի հետ:
Հինգշաբթի օրը պաշտոնական զարմանք կհայտնեք, որ Ղազախստանում այդքան քրեածին տարրեր ու ավազակներ կան, իսկ ղազախ իշխանությունները դրսից են մարդ կանչում:
Ուրբաթ օրը կհրապարակեք «Թաթար-մոնղոլական համակարգի առավելությունները ժողովրդի դեմ պայքարում» ուղեցույցը:
Շաբաթ-կիրակի օրերին զբաղվեք թուրք-մուրք գործակալների փնտրտուքներով. բայց ձեր խմբակցությունից հեռու մնացեք: