...

Համբոյի տունը կռիվ է ընկել

Համբոյի տունը կռիվ է ընկել

«Հրապարակը» գրել է, որ Ազգային կոմիտեում վերջին օրերին լուրջ տարաձայնություններ են առաջացել, մեղադրել են մեկմեկու, մեկին գործընկերոջ հռետորիկան դուր չի եկել, մյուսին՝ անհասցեականությունը։ Վազգեն Մանուկյանն առաջարկել է կոնկրետ գործողությունների անցնել` քայլելով մաշեցնելու են շարժումը: Բայց մյուսները վախեցել են պատասխանատվություն վերցնել՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանուն աթոռի արյուն թափելու, բայց այդ արյունն իրենց վրա է մնալու: Քննադատել են Ավետիք Չալաբյանին` Փաշինյանին անվանական չքննադատելու համար, Թևանյանի ելույթում են թերություններ հայտնաբերել:

«ՉԻ». Բանը հասնելու է նրան, որ իշխանության հրաժարականի փոխարեն էս Ազգային կոմիտեն է հրաժարական տալու: 5 հոգով 6 երգ են երգում: 

Դեռ նորմալ չստեղծված, արդեն փլուզվելու եզրին է: 

Ու պատճառը այդ կոմիտեում ներգրավված անձինք չեն, ոչ էլ նրանց ելույթների թնդության աստիճանը: 

Պատճառը ասելիքի բացակայությունն է: Իսկականից բան չունեն ասելու: Բացի հանրահավաքներում մարդկանց սրտները հովացնող պաթոսային ելույթներից: Բայց մարդկանց մի մեծ զանգված գնում է հանրահավաքի ոչ թե նման ելույթներ լսելու, որոնցից բոլ-բոլ լսել է տասնամյակներ շարունակ, այլ կոնկրետ ծրագրեր, գաղափարներ լսելու, որոնց մեջ տրամաբանություն, ռացիոնալություն կլինի: 

Չէ, ով խոսափողը վերցնում է, նույն բանն է ասում. Նիկոլը դավաճան է, պիտի հեռանա, մենք գանք: Բայց թե գալիս են՝ ինչ անեն, բան չեն ասում: 

Էդքանից հետո մի հատ էլ իրար են գզում: Եթե 6 հոգանոց կոմիտե չեք կարողանում կառավարել, դուք պետություն ո՞նց եք կառավարելու:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1759 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ