Արմեն Աշոտյան. Կենդանակերպի նշանը՝ Ծաղրիդ:
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի ջախջախիչ իրադարձություններով:
Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ 2018-ի հեղափոխությունն ապացուցեց, որ ձուկը պոչից է հոտում:
Երեքշաբթի օրը փաստերով կապացուցեք, որ իրականում Ապրիլյան պատերազմում տարածքային ձեռքբերումներ եք ունեցել. Արցախում 800 հեկտար զիջել եք, բայց փոխարենը Սևանա լճի ավազանում 1400 հեկտար հողատարածք եք գրավել:
Չորեքշաբթի օրը կհայտարարեք, որ Սամվել Բաբայանը ռազմական գործից հասկանում է այնքան, որքան դուք՝ ցեղակրոնից:
Հինգշաբթի օրը Մարգարիտ Եսայանի հետ կզբաղվեք որոնողական աշխատանքներով. կփորձեք գտնել Արսեն Թորոսյանի արձակուրդի և Բելառուսի ներքաղաքական ճգնաժամի միջև կապը:
Ուրբաթ օրը Շարմազանովի հետ կկատարեք «Մեր սիրո թեժ աշունը» հիթը:
Շաբաթ և կիրակի օրերին կզբաղվեք ռազմագիտության դասագիրք կարդալով: Եվ հիշեք, աստղերը հուշում են, բայց չեն կռվում:
«Չորրորդ իշխանություն», թիվ 24, 2020