Գագիկ Ծառուկյան. Կենդանակերպի նշանը՝ Робоносец:
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի խոհափիլիսոփայական իրադարձություններով:
Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ կրթության համակարգում պետք է ներդրվեն Լունապարսկու, Ումբերտո Էխոյի, Արիստոտայի և Գևորգ Պետրոսյանի մանկավարժական մեթոդները:
Երեքշաբթի գլուխ-գլխի կտաք էն ձեր երիտասարդական թևի Առաջնորդի հետ, տենաք ոնց եք լուծում ներքաղաքական ճգնաժամը:
Չորեքշաբթի օրը Քոչարյանի հետ միասին կնշեք «Փողերի վազվրատի օրը». երեկոյան կփակեք գյաջի գործարանը, բայց կհայտարարեք, թե ցեմենտի գործարանն եք փակել:
Հինգշաբթի օրը կսկսեք առաջիկա հանրահավաքում ձեր ելույթի փորձերը. ութերորդ փորձից հետո նոր կջոկեք, որ պետք չէ ելույթի սկզբում բացականչել «օօօօօ՜»: Դրանք օլիմպիական օղակներն են:
Ուրբաթ օրը կհայտարարեք, որ այսուհետ Ավան-Առինջի դպրոցներում երեխաներն անցնելու են բազկագիտություն, բազմագիտություն, բազմամաթիկա, բազկաչափություն, բազկարվեստ, բազկամարտ ու հին բելառուսերեն:
Շաբաթ և կիրակի օրերին շարունակեք պատրաստվել հանրահավաքին. չմոռանաք, աստղ է, ոչ թե՝ աստխ:
«Չորրորդ իշխանություն», թիվ 25, 2020