...

Աստղերը հուշում են. Գագիկ Ջհանգիրյան

Աստղերը հուշում են. Գագիկ Ջհանգիրյան

Գագիկ Ջհանգիրյան. Կենդանակերպի նշանը՝ նախրապան:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի կադրային իրադարձություններով: 

Երկուշաբթի օրը News-ը ձեզ կնշանակի արդարադատության նախարար. երեկոյան՝ ճանապարհների փակում, ինքնահրկիզման 2 դեպք: 

Երեքշաբթի Tert-ը պաշտոնապես կչեղարկի ձեզ արդարադատության նախարար նշանակելու հրամանագիրը և կնշանակի ՀՀ գլխավոր զինդատախազ: 

Չորեքշաբթի օրը «Հայրենիքը», ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն բողոք կներկայացնեն զինդատախազություն և «Россия-1»՝ պահանջելով ձեր հրաժարականը:

Հինգշաբթի օրը «5-րդ ալիքը» ձեզ պաշտոնանկ կանի և կառաջարկի ՀՀ գլխավոր դատախազի և Մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրողի պաշտոնը:

Ուրբաթ օրը Hayeli-ն կմերժի գլխավոր դատախազ նշանակելու առաջարկը և ձեզ ՍԴ նախագահ կկարգի՝ մինչև Հրայր Թովմասյանի արձակուրդի ավարտը:

Շաբաթ և կիրակի զբաղվեք պաշտոնների կատալոգն ուսումնասիրելով. փորձեք գտնել ձեր նոր պաշտոնը: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 16, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   2223 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ