Հայկ Մարտիրոսյան. Կենդանակերպի նշանը՝ ապշերոնյան մուկ:
Շաբաթը կամրապնդի այն համոզմունքը, որ դուք Հայկական բարձրավանդակի միակ քաղաքագետը, դիվանագետը, ռազմական գործիչը, վարակաբանը, դեղագետը և հեռախոսալարերի մասնագետն եք:
Երկուշաբթի կմեղադրեք իշխանություններին Բաքուն չվերցնելու համար:
Երեքշաբթի վերջնագիր կներկայացնեք, որ եթե մի քանի ժամվա ընթացքում գոնե Գանձակը չազատագրվի, ապա կբացեք դավաճանության թեման:
Չորեքշաբթի կհայտարարեք, որ ձեր կամքով չեք նշանակվել Հովիկ Աբրահամյանի խորհրդական և ենթարկվել եք գենդերային բռնության:
Հինգշաբթի կվերլուծեք Փաշինյանի աչքերի թախիծը և որպես վաստակավոր հոգեբան կախտորոշեք՝ հաստատ ցանկանում է հանձնել Հադրութը:
Ուրբաթ բոլորը կխոստովանեն, որ ձեր գրառումները բեկում մտցրեցին ռազմաճակատում, քանի որ բանակը ոգևորվեց, իսկ ադրբեջանցիները ուղեղի կաթված ստացան:
Շաբաթ և կիրակի օրերը փորձեք արդյունավետ անցկացնել: Ի վերջո հանճարեղ մարդը վերևում նշված բնագավառներով չի կարող սահմանափակվել, ևս մի քանի բնագավառներում խորացեք, որպեսզի անմնացորդ ծառայեք հայ ազգին: