...

Աստղերը հուշում են. Հայկ Մարտիրոսյան

Աստղերը հուշում են. Հայկ Մարտիրոսյան

Հայկ Մարտիրոսյան. Կենդանակերպի նշանը՝ Քուռիկ

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը խիստ բոցավառ կլինի աշխատանքով:

Երկուշաբթի օրը ասուլիսում կներկայացնեք Գրավիտացիոն մատերիայի էլեկտրաչեզոքության ազդեցությունը ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում:

Երեքշաբթի օրը կհայտարարեք, որ Բաքուն գրավելու համար ընդամենը մի բան է պետք՝ Բաքուն գրավել:

Չորեքշաբթի օրը խիստ քննադատության կենթարկեք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ առանց ձեր հետ համաձայնեցնելու հայտարարություն են տարածել:

Հինգշաբթի օրը կպնդեք, որ Սևրի պայմանագիրը պետք է *.pdf սարքել, որ ոչ ոք չկարողանա այն սրբագրել: 

Ուրբաթ օրը կհրապարակեք «Եթե աշխարհը չլիներ, մեր դեմ խաղ չէր լինի» ռազմաքաղաքագիտական խորը վերլուծությունը:

Շաբաթ և կիրակի օրերին զբաղվեք կորոնավիրուսի աճի ներքաղաքական զարգացումների ուսումնասիրությամբ. հնդկական շտամը չքննադատեք. մեր աստղային դաշնակիցն է:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1270 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ