Իբրահիմ. Կենդանակերպի նշանը՝ Ծելեմունդռիկ:
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի վճարովի իրադարձություններով:
Երկուշաբթի օրը ռեպորտաժ կտաք Օմարի լեռնանցքից, չնայած օմարի համով տեղերը չանչերն են:
Երեքշաբթի միաժամանակ եթեր կմտնեք Գյանջայից, Նավթալանից ու Բաքվից, բայց ոչ մի տեղ գմփոցը ձեր ուզած ձենը չի հանի:
Չորեքշաբթի օրը ձեր ամբողջ աշխատանքը ջուրը կընկնի, քանի որ Photoshop-ի ծրագիրը Աղդամի մատույցներում խափանվել է:
Հինգշաբթի օրը հանդիպում կունենաք սիրիացի վարձկանների հետ. երեկոյան տնից փողը կուղարկեն՝ ձեզ բաց թողնելու համար:
Ուրբաթ օրը ռեպորտաժ կտաք, որ Ալիևն արդեն երկու շաբաթ է, ինչ գրավել է Անթալիայի առանձնատներից մեկը:
Շաբաթ և կիրակի օրերին սպիտակ դրոշով կմոտենաք հայկական դիրքերին՝ վայ-ֆայի «պարոլը» խնդրելու համար:
«Չորրորդ իշխանություն», թիվ 32, 2020