Լարիսա Ալավերդյան. Կենդանակերպի նշանը՝ Շապոկլյակ:
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի թույն իրադարձություններով:
Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ օրհասական այս իրավիճակում միակ ելքը Մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականն է:
Երեքշաբթի կպահանջեք ստեղծել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության կոմիտե և բոլոր հմուտ օլիգարխներին, բիզնեսմեններին, պատերազմում հարստացած ակնառու դեմքերին ընդգրկել կոմիտեի շտաբում:
Չորեքշաբթի օրը կառաջարկեք Մարտի 1-ը հռչակել Հայկական զենքի հաղթանակի օր:
Հինգշաբթի ձեր նախաձեռնությամբ Գյանջան ու Գյալման կճանաչվեն քույր-եղբայրներ:
Ուրբաթ օրը ձեր զորակցությունը կհայտնեք նոր ընդդիմությանը և կհրաժարվեք հայերեն խոսել:
Շաբաթ և կիրակի օրերին կմասնակցեք ցույցի՝ «Արցախը Ղարաբաղ է և վերջ» կարգախոսով:
«Չորրորդ իշխանություն», թիվ 33, 2020