Լենա Նազարյան. Կենդանակերպի նշանը՝ Այծյամնիկ
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի թավշյա իրադարձություններով:
Երկուշաբթի օրը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցից առաջ կխնդրեք, որ երեխաներին հեռուստացույցների մոտից հեռու տանեն, իսկ էկրանի վրա նշեն՝ 18+:
Երեքշաբթի կհայտարարեք, որ 2018-ին ոչ թե Նիկոլն է հեղափոխություն արել, այլ Սերժն է իշխանություն կորցրել:
Չորեքշաբթի օրը կպնդեք, որ Ռուսաստանը էն գլխից գիտեր, որ Սևրի պայմանագիրը չի լուծելու և հարցը թողնելու են իրենց ուսերին:
Հինգշաբթի օրը շնորհակալություն կհայտնեք Ռուսաստանին, որ Ալեքսանդրապոլի պայմանագրից հետո փրկել է իրենց իշխանությունը:
Ուրբաթ օրը ձեր հարցազրույցների մոնիթորինգի արդյունքում ցմահ կնշանակվեք Հայաստանում «Վալիդոլ» դեղագործական կոնցերնի արտակարգ և լիազոր ներկայացուցիչ:
Շաբաթ և կիրակի օրերին պատրաստվեք «Ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ» հետաքննչական խաղին: Եվ հիշեք, աստղերը ֆռռում են, բայց չեն ֆռռացնում:
«Չորրորդ իշխանություն», թիվ 37, 2020
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: