...

Աստղերը հուշում են. Մարգարիտա Սիմոնյան

Աստղերը հուշում են. Մարգարիտա Սիմոնյան

Մարգարիտա Սիմոնյան. Կենդանակերպի նշանը՝ Птичка-невеличка:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի հզորագույն իրադարձություններով: 

Երկուշաբթի օրը կհերքեք այն լուրերը, թե Russia Today-ը ազգակցական կապ ունի Yerevan Today-ի հետ:

Երեքշաբթի կհայտարարեք, որ Հայաստանում ձեր դեմ արշավը կազմակերպել են նավալնականները:

Չորեքշաբթի օրը հպարտությամբ կհրապարակեք ձեր աջակիցների ցուցակը. նրանց քանակով պարզ կդառնա, թե քանի անգամ եք ամուսնացել նույն մարդու հետ:

Հինգշաբթի օրը ձեր բոլոր ընկերներին, բարեկամներին ու կողքի շուկայի մսավաճառներին գրություն կուղարկեք. «Barev dzez, vor xndrem, sa cheq layki?»:

Ուրբաթ օրը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ձեզ կզանգեն. տրամադրության անկում, դեպրեսիա, երեկոյան՝ ջղաձգումներ, հիստերիա:

Շաբաթ և կիրակի զբաղվեք Տիգրան Քեոսայանին զորակցություն հայտնելով, և հիշեք. աստղերը հուշում են, բայց չեն լայքում: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 19, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ