Մգեր Արմենիա. Կենդանակերպի նշանը՝ Վանա կատու:
Հիմնականում անբարենպաստ շաբաթ կունենաք: Տանը նստելու պատճառով մի փոքր փորիկ ձեռք կբերեք, և բոլոր շորիկներն այլևս պիտանի չեն լինի:
Երկուշաբթի կբացահայտեք, որ երբ երբեմն երգում էիք տիկին Ռիտայի համար, Սերժ Սարգսյանը ոչ թե Բաղրամյան 26-ում էր, այլ պարզապես մտել էր 00:
Երեքշաբթի աստղերը վերջապես կժպտան ձեզ: Համերգային մեծ շրջագայություն կունենաք՝ մի քանի նախկին պաշտոնյա կցանկանան, որ երգեք, երբ իրենք ցնցուղ են ընդունում:
Չորեքշաբթի Ձորաղբյուրի ամառանոցներից մեկում մեծ համերգ կունենաք: «Первая леди» հիթի հետ կներկայացնեք նաև ձեր նոր կատարումը՝ «Маленький главнокомандующий»: Կատարումից հետո տանտերը երկար դուրս չի գա 00-ից:
Հինգշաբթի կհրավիրեն ՀՔԾ՝ ցուցմունք տալու 2008 թվականի Մարտի 1-ի վերաբերյալ: Չմոռանաք շագանակագույն տաբատ հագնել:
Ուրբաթ դուք և «Դժնդակ օրեր» համույթը կերգեք Շմայսի որդու բանակի քեֆին: Արմեն Գևորգյանը և Դավիթ Հարությունյանը կծափահարեն միայն ձեզ:
Շաբաթ և կիրակի անցկացրեք տանը՝ խմեք լուծողական, քանի որ ճգնաժամ է և հայտնի չէ, թե երբ հնարավորություն կունենաք նոր շորիկներ գնել: