Պարգև Օհանյան. Կենդանակերպի նշանը՝ Չաո-չալո
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի կլինի իրատեսական իրադարձություններով:
Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ չհաշված մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը, Պապլավոկն ու 98-ի հեղաշրջման մոմենտները, Ռոբերտ Քոչարյանը հոյակապ անձնավորություն է:
Երեքշաբթի օրը կայցելեք «Հայաստան» դաշինքի առաջին ատյանի գրասենյակ. ֆինանսական գործերի բարելավում, բարձր տրամադրություն:
Չորեքշաբթի օրը ցանկություն կհայտնեք դառնալ Քոչարյանի շահերի պաշտպանը. երեկոյան՝ վիճաբանություն Հայկ Ալումյանի և Արամ Օրբելյանի հետ, խանդի տեսարաններ, քաշքշոց:
Հինգշաբթի օրը աչքի կապտուկները մի քիչ կբացվեն. լրագրողներին կպարզաբանեք, որ կապտուկները ստացել եք նախընտրական զորավարժությունների ժամանակ:
Ուրբաթ օրը կպնդեք, որ ձեզ դատական համակարգից հեռացրել էին Սորոսի անմիջական հրահանգով:
Շաբաթ և կիրակի օրերին կարդացեք «Քամելեոնի 50 երանգները» հակագլոբալիստական վեպը: Եվ հիշեք, աստղերը գույները չեն փոխում: