Սերժ Սարգսյան. Կենդանակերպի նշանը՝ Մելիք-Ադամանդով
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի անզիջում իրադարձություններով:
Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ եթե նույնիսկ կորոնավիրուսը թափանցի Հայաստան, մեկ է՝ Արցախը տվող չկա:
Երեքշաբթի օրը Մելիք-Ադամյանում կմասնակցեք դատավարությունից առաջ բեմադրության վերջին փորձին:
Չորեքշաբթի օրը դատարանի շենքի առջև ցուցարարները կվանկարկեն՝ «Սերժիկ, պարտիա, ֆլեշ». կպահանջեք, որ ֆլեշը մեծատառով գրեն:
Հինգշաբթի ՀՀԿ համագումարը միաձայն կընդունի նոր կանոնադրություն և ձեզ կհռչակի կուսակցության ցմահ վարչապետ:
Ուրբաթ օրը Արմեն Աշոտյանի և Էդուարդ Շարմազանովի հետ կկատարեք «20 տարին չոքեց դուռս, վառելիքը թափեց բուռս» երգը:
Շաբաթ օրը և կիրակին կանցկացնեք «պադվալում»՝ մերձավորների հետ. և հիշեք, երկու նախագահ մի տեղ չի լինում:
«Չորրորդ իշխանություն», թիվ 22, 2020