...

Աստղերը հուշում են. Վահագն Չախալյան

Աստղերը հուշում են. Վահագն Չախալյան

Վահագն Չախալյան. Կենդանակերպի նշանը՝ Չախկալ:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի ազգափրկիչ իրադարձություններով: 

Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ Ստամբուլը պետք է կոնվենցիայի ծով դարձնել:

Երեքշաբթի օրը ձեզ բերման կենթարկեն ոստիկանության մոտակա բաժին ու ստիպված բաց կթողնեն, քանի որ կպարզվի, որ դուք ռուսահայ վրացու անձնագիր ունեք:

Չորեքշաբթի օրը Արայիկ Հարությունյանից կպահանջեք, որ առանց հայոց լեզվի տիրապետման ոչ ոք պետական պաշտոն չստանա. երեկոյան քոչարյանականները ձեզ դալանում քացու տակ կգցեն:

Հինգշաբթի կպահանջեք, որ առանց ռուսերենի տիրապետման ոչ ոք պետական պաշտոն չստանա. երեկոյան՝ ֆինանսական գործերի բարելավում, բարձր տրամադրություն:

Ուրբաթ օրը կիմանաք, որ Սաակաշվիլին Վրաստան է վերադարձել. տրամադրության անկում, դեպրեսիա: 

Շաբաթ և կիրակի օրերին միացեք այն քաղաքացիների ակցիային, որոնք ուզում են Ռուսաստան գնալ. հիշեք, աստղերը հուշում են, բայց չեն ծակվում:

«Չորրորդ իշխանություն», թիվ 26, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1094 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ